Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

… Դե՛ն նետիր թավշյա ձեռնոցնե՜րդ

08:39, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
… Դե՛ն նետիր թավշյա ձեռնոցնե՜րդ
    
    
    

Բարությամբ շռա՜յլ դարավոր իմ ա՜զգ,

Ի՞նչու ես ամուր աչքերդ փակել,

Ի՞նչու ես անձայն երկա՜ր ժամանակ,


    

Չէ՞ որ կարող ես ուրիշ կերպ ապրել…


    

Կարո՛ղ ես ապրել քո հողում քարոտ,

Քարերով կոտրել գլուխը նենգի,

Չէ՞ որ հայ մարդը ծալած ձեռքերով


    

Անհույս չի՛ նայել քանդվող տանիքին…


    

Մեկ մի քոռ բո՜ւ նստեց գահիդ,

Մեկ՝ այլանդակ անասուն,

Մեկ՝ աննամո՜ւս, հիմար հիբրիդ-

Օտարածին մի լամուկ:


    

Լո՜ւռ մնացիր քարերիդ պես,

Կոկորդումդ վի՜շտ ու ցավ,

Լույսի փոքրիկ մի շո՜ղ բացվեց,


    

Բայց Լուսաբաց չդարձավ:


    

«Քա՜յլ արա» այս «Լուսավոր …»

Քո հողում «Երկիր ծիրանի»

Օրե՜ր են մռա՜յլ, անձրևո՜տ


    

Քոնն արեգա՛կն է՝ Վաղը կբացվի:


    

Դե՛ն նետիր թավշյա ձեռնոցնե՜րդ,

Մատներո՛վ խեղդիր այլանդակներին,

Վաղո՜ւց են սրբացած նախնինե՜րդ


    

Սպասում համահունչ քայլերի…

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2333 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ