Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ՆԱԽԱՆՁԸ

22:53, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
ՆԱԽԱՆՁԸ
    
    
    

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

*

Ոչ ոք չգիտի՜ թե ի՞նչ կլիներ

այս մոլորակում պատահարածին,

եթե նախանձը հանկարծ չլիներ,

եթե չմորթեր Կայենն Աբելին:

*

Նախանձն իրոք վաղո՜ւց է եղել-

դեռ նախնադարից նախահայրերի,

երբ նախամարդիկ սոված են եղել

իրար են կերել երևի:

*

Մեկին սի՜րտ է բաժին հասել,

մեկին՝ ցավի՜ց չռված աչքեր,

ուժեղը մի՛շտ կո՜ւշտ է եղել,

թույլը՝ նայե՜լ, նախա՜նձել…

*

Նախանձել է կինը այրին,

այրը կնոջն է ծեծել,

երբ բերանով իրենց վայրի՜

մարդու միս են հոշոտել…

*

Նախամարդիկ սի՜րտ են լափել,

իրենց զգացե՜լ են սրտոտ,

մարդու հոգին մարմնից հանե՜լ

շպրտե՜լ են մի կողմ:

*

Ուշացողին բան չի՛ հասել…

ու կիսաքունն աչքերին

գիշերով ինչ հոգի տեսել-

Կո՜ւլ է տվել՝ անուղեղն այդ անոթի:


    

* * *

Ահա և ողջ առեղծվածը-

նախանձն ինչպես է ծնվել,


    

ասել կուզի թե նախա՜նձը

Դե՜ռ քարայրից է սկսվել:


    
    

ՎԵՐՋԱԲԱՆ


    

Ասո՜ւմ են

Նախանձը ահավո՜ր զենք է՝

Տրոհված միջուկից ահարկո՛ւ,

Ցավո՜ք, նախանձը մի՛շտ էլ եղել է,

Միջուկի մասին նո՜ր ենք իմանում:

*

Նախանձի բարին ո՞րն է, չգիտե՜մ,

Երբ ինքը տեղով չար է, բանսարկու,

Միա՜յն չա՛ր մարդիկ նախանձ սիրտ ունեն

Ասե՜նք դա սիրտ չէ՝ այլ մի ջղագունդ:

*

Եվ ջղագունդն այդ կանգնո՜ւմ, ասո՜ւմ է-

Հա՜յր, Մա՜յր, Դո՜ւստր,

Որդի՜, Հայրենի՜ք,

Հետո ինքն իրեն նախանձից ուտո՜ւմ է-

Մահվան սեղանը կարծում հարսանիք:

*

Նախանձը նման է մի ստրիպտիզի՜,

Որտեղ հոգի՛ն է շորերը հանում,

Ներկայանում է՝ դեսպան անցյալի,

Որ միաժամանակ գալի՜քն է հսկում…

*

Մերկ հոգին առանց խղճի՜ ու խայթի

Դառնում է մի զենք ահարկո՛ւ,

Դո՜ւրս է գալիս - նախանձող մարդիկ

Մե՜րկ հոգիներ են՝ թշնամի բարուն:


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2268 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ