Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Google ընկերության պատմությունը

Arm Panosyan
Հեղինակ`
Arm Panosyan
02:03, երկուշաբթի, 08 ապրիլի, 2013 թ.
Google ընկերության պատմությունը
    

Google-ը հիմնադրվել է 1996 թվականի մարտ ամսին` Սթենֆորդի ասպիրանտներ Լարրի Փեյջի և Սերգեյ Բրինի կողմից: Նրանց առաջադրանքն էր համալսարանի թվային գրադարանում անհրաժեշտ ինֆորմացիայի որոնումը: Նրանք սկսել են իրենց համագործակցությունը BackRub գիտական նախագծի շրջանակներում, որը վերլուծում էր այսպես կոչված հետադարձ հղումները, այսինքն ինտերնետում տվյալ կայք բերող հղումները: Փեյջը ցանկանում էր իմանալ թե ինչ վեբ-էջեր են բերում դեպի տրված էջ, դիտարկելով այդպիսի էջերի քանակն ու տեսակը դրանցում եղած ինֆորմացիայի արժեքավորության տեսանկյունից: 1996 թվականի մարտին որոնող ծրագիրը սկսեց ինդեքսավորել համացանցում եղած էջերը: Հավաքված տվյալները էջի արժեքավորության չափի վերածելու համար Բրինն ու Փեյջը մշակեցին PageRank անունով ալգորիթմը, որն արագորեն լավ հեղինակություն ձեռք բերեց: 1997 թվի սեպտեմբերի 15-ին գրանցվեց google.com դոմենը, որը փոխարինեց google.stanford.edu-ին:

1998 թվի առաջին կեսին Լարրին ու Սերգեյը շարունակում էին համակարգի կատարելագործումը: Հսկայական տվյալների բազա հավաքելու նպատակով նրանք գնեցին մեկ տերաբայթ ընդհանուր տարողությամբ կոշտ սկավառակներ և հանրակացարանում` Լարրիի սենյակում, սկսեցին կառուցել Google-ի տվյալների առաջին պահեստը:

Ներդրումներից ընդհանուր հավաքելով մեկ միլլիոն դոլլար, 1998 թվի սեպտեմբերի 4-ին (Մենլո-Պարկ, Կալիֆորնիա նահանգ) Google-ը պաշտոնապես գրանցվեց որպես ընկերություն: Ընկերության կողմից գործի վերցված առաջին աշխատակիցը եղավ Կրեյգ Սիլվերստոունը, որն ապագայում կստանձնի Google-ի տեխնոլոգիաների տնօրենի պաշտոնը:

Դեռ բետա տարբերակում Google-ն օրական վերլուծում էր համարյա 10, 000 հարցում: Մամուլը սկսեց ակտիվորեն գովաբանել Google-ի աշխատանքը: 1998 թվի դեկտեմբերին PC ամսագիրը ներկայացրեց Google-ը որպես 100 լավագույն կայքերից և որոնողական համակարգերից մեկը:

1999 թվի մարտ ամսին ընկերությունը տեղափոխվեց Palo-Alto քաղաքում գտնվող University Avenue: Արագորեն աճելուց հետո ընկերությունը շենքերի համալիր է վարձակալում Mountain View-ում, այդ ժամանակ Google-ն արդեն օրը վերլուծում էր շուրջ 500, 000 հարցում:

2000 թվին Google-ը սկսեց ուղարկվող հարցման հետ առընչվող տեսքստային գովազդի ցուցադրումը: Այդ ժամանակ գովազդի գները մեկ քլիքի համար սկսվում էին 5 ցենտից: 2000 թվի վերջում Google-ն արդեն մեկ օրվա ընթացքում մշակում էր ավելի քան 100, 000, 000 հարցում:

2001 թվի հուլիսին ավելացավ համացանցում նկարների որոնման հնարավորությունը, իսկ դեկտեմբերին արդեն պատրաստ էր նկարների ընդլայնված որոնման բետա տարբերակը:
     2002 թվի սեպտեմբերին տեղի ունեցավ Google News ծառայության մեկնարկը, որը հնարավորություն էր տալիս տեղեկացված լինել նորությունների առաջատար 4000 աղբյուրներից:
     2003 թվի դեկտեմբերին մեկնարկեց Google Print-ի (հետագայում Google Books) բետա տարբերակը, որը գրքերում ինֆորմացիայի որոնման հնարավորություն էր տրամադրում:
     2004 թվի նոյեմբերին Google-ի ինդեքսում արդեն տեղավորվել է 8 միլլիարդ վեբ-էջ:
     2005 թվի ապրիլ ամսին Google Maps ծառայությունում ավելացավ արբանյակից դիտելու հնարավորություն:
     2006 թվի հոկտեմբերին Google-ը հայտարարեց, որ 1, 65 միլլիարդ դոլլարով գնում է YouTube վիդեոհոսթինգային կայքը:
     2007-ի նոյեմբերին հայտնվում է Android-ը, իսկ նույն տարվա դեկտեմբեր ամսին Եղիսաբեթ Երկրորդը YouTube-ում բացում է TheRoyalChannel ալիքը, դառնալով առաջին թագուհին որն օգտվել է ինտերնետում վիդեոյի հնարավորությունից:
     2008 թվի սեպտեմբերի 2-ին պաշտոնապես հայտարարվեց Google Chrome դիտարկիչի պատրաստ լինելու մասին:
     2009 թվի մայիսին Mountain View-ում գտնվող կենտրոնի տարածքը խոտերից ու թփերից մաքրելու և հրդեհների վտանգի նվազեցման համար ընկերությունը մի քանի այծ է վերցնում մոտակա գյուղատնտեսական հիմնարկից, որոնք էլ մաքրում են տարածքը առանց ածխաթթու գազի արտանետման:
     2010 թվի դեկտեմբերին Chrome-ից օգտվողների թիվը գերազանցում է 120 միլլիոնը (անցած տարվա 40 միլլիոնի փոխարեն):
     2011 թվի հունիսին համացանց բերվեց Google+ սոցիալական ցանցը, որը թույլ է տալիս ինտերնետում շփվել նույն հաճույքով ինչպես որ իրականությունում:
     2012 թվի ապրիլին սկսվեց Google Glass-ի թեստավորումը:

Այսպես մինչ օրս էլ շարունակվում է ընկերության զարգացումը, որի նպատակն է մնում աշխարհի ամբողջ ինֆորմացիայի հասանելիության ապահովումը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4013 | 0 | 0
Facebook