Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ճանապարհորդություն Կրետե կղզի

Arm Panosyan
Հեղինակ`
Arm Panosyan
01:54, երկուշաբթի, 08 ապրիլի, 2013 թ.
Ճանապարհորդություն Կրետե կղզի
    
Կրետե մեկնում են ծովի, կատարյալ կլիմայի, խոհանոցի եւ հնագույն հուշարձանների համար: Դա առասպելների գանձարան է՝ անտիկից մինչեւ քրիստոնեական, որոնք կարելի է գտնել Հին Հունաստանի լեգենդների եւ առասպելների մասին ցանկացած գրքում: Ամեն դեպքում, եթե ձեզ արժանի ուղեկցորդ պատահի, նա մանրամասն կներկայացնի Կրետեում ծնված Զեւսի պատմությունը, հայտնի արքա Էգեոսի ողբերգությունը (ով նետվեց ծովը, որն անվանվեց Էգեյան) եւ տասնյակ այլ առասպելներ՝ կապված Եվրոպայի ամենահարավային կղզու հետ:
Անձամբ ինձ այն ժամանակ, երբ ավտոբուսը գլորվում էր 70 կմ դեպի Միրաբելլոյի ծոց, հանգիստ չէր տալիս Դեդալոսի մասին առասպելը: Մենք լավ գիտենք նրա զոհված որդուն՝ Իրակոսին, ով չլսեց հորը եւ իր թեւերով թռավ ավելի բարձր, քան կարելի էր: Ընդ որում, Դեդալոսն իսկապես բացառիկ էր: Նա հնագույն ճարտագապետ է, քանդակագործ եւ ինժեներ, ով ծառայել է Կրետեի Մինոս արքային: Նախապատմական դարաշրջանի իսկական Լեոնարդո դա Վինչի, ով Մինոտավրոսի համար կղզում լաբիրինթ, ամրոցներ եւ շատ այլ հրաշալիքներ է կառուցել:
Եվ այսպես, անցնելով ձիթապտղի դաշտերի, լեռնային արոտավայրերի, քարե խութերի եւ քնքուշ հովիտների կողքով, որոնք հունիսից մինչեւ սեպտեմբեր բուրում են ծաղիկների եւ խոտերի հրաշալի բույրով, ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ. ինչո՞ւ էր Դեդալոսն այնքան ցանկանում փախչել Կրետեից: Ինչո՞ւ չէր կարողանում ապրել էկոլոգիապես մաքուր եւ էժան ապրանքներով: Իսկ երբ բացվեց Միրաբելլոյի ծոցի համայնապատկերը եւ այն վայրերը, որոնք իրենց անվանումը ստացել են միանգամայն հարթ երկնագույն ծովով ձկնորսական Էլունդա գյուղակից (այստեղի ծովափն օրինակելի մաքրության համար պարգեւատրվել է Եվրամիության «Երկնագույն դրոշ» -ով), ես ընդհանրապես հրաժարվեցի Դեդալոսին առողջ դատողությամբ մեկին համարել. այստեղից չեն մեկնում:
Շատերի համար մեծ քաղաքներից եւ աղմկոտ փողոցներից 3 օրից ավելի հեռանալը հավասար է մահվան: Հավանաբար, Դեդալոսը նրանց շարքում էր: Արեւային եւ ջրային լոգանքից հետո ես նույնպես շարժման ցանկություն ունեցա: Եվ ես պարգեւատրվեցի հարեւան քաղաք՝ Ագիու Նիկոլաու (կամ պարզապես Սուրբ Նիկոլայի քաղաք) ճամփորդությամբ (7 կմ): Դեռ քիչ է, որ այս քաղաքն անհավանական աշխույժ նավահանգիստ է՝ բազմաթիվ խանութներով, սրճարաններով եւ բարերով, դրա շուրջ համաշխարհային նշանակության վայրեր են:
Այսպես, Կրետեից գրեթե բոլոր զբոսաշրջիկները հավաքվում են Պանագիա Կերա եկեղեցում (Տիրուհի Աստվածամայր), որպեսզի տեսնեն XIII-XIV դարերի բացառիկ բյուզանդական որմնանկարները: Դա այն է, եթե ձեր ամառանոցի հարեւանությամբ կանգնած լինի Կրելմի Ուսպենսկիի տաճարը (իսկ Կրեմլում որմնանկարներն արված են ավելի ուշ եւ այդքան էլ հետաքրքիր չեն) կամ Նովգորոդի Սոֆիայի տաճարը:
Իսկ եթե ձեզ ավելի հողեղեն ուրախություններն են հետաքրքրում, ուղիղ ճանապարհը ձեզ կտանի ժողովրդական իրերով լի փողոցներ (խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել սփռոցներին եւ բոկոտիկներին) կամ ձիթապտղի ֆերմա: Վերջին կետում իմ բոլոր ուղեկիցները (չեմ թաքցնում, ես՝ նույնպես) գնեցին մաքրամաքուր ձիթապտղի յուղ, հավանաբար, մի երկու տարվա համար: Ռաքիի (տեղական օղի) համտեսի մասին ընդհանրապես կլռեմ. շատ մտերմիկ ոլորտ է՝ կողմնակի մարդկանց արարողության նրբությունների մասին տեղյակ պահելու համար:
    
     http://arm-time.blogspot.com/2013/04/blog-post_7568.html
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8075 | 0 | 0
Facebook