Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անկախ ամենից՝ «Սիրում եմ բոլորիդ»-ը պետք է հնչեցվի, չասեմ՝ կմեռնեմ

07:21, կիրակի, 09 սեպտեմբերի, 2018 թ.
Անկախ ամենից՝ «Սիրում եմ բոլորիդ»-ը պետք է հնչեցվի, չասեմ՝ կմեռնեմ

Հասկանում եմ, որ նախկին իշխանություններին հլու հնազանդ ծառայող մի քանի դատարկաբաններ, գլխի են ընկել, որ իրանց տերերի ոտքերը հերթով տրորվում է, սկսել են ինձ արատավորող ստեր ու կեղծիքներ տարածել, բայց դրանից ՀՀ-ին ծառայելու անմնացորդ նվիրումս չի պակասելու։

Ուրեմն ինչքան պետք է տափակ լինեն, որ իմ գործունեությունը որակեն որպես բանակին վնաս տվող։ Եթե դուք մի անգամ զինվորի հագուստ հագնելով, խրամատում նկարվելով ու ֆեյսբուքում բանակի մասին գրելով եք բանակի մասին մտածում, ապա ես իմ գիտակցական ողջ կյանքում բանակով եմ ապրել, էդ թվում եղբայր եմ կորցրել արցախյան ազատամարտին, երկու տարի խրամատ եմ պահել ամենավտանգավոր հատվածներում ու մինչև էսօր մտածում եմ թե ոնց տզրուկներից ազատենք բանակը։

Այ նեղմիտներ, գոնե ուրիշ հարցով փորձեք ինձ ցեխոտել, էս հարցում շատ թույլ եք...

Անկախ ամենից՝ «Սիրում եմ բոլորիդ» -ը պետք է հնչեցվի, չասեմ՝ կմեռնեմ


     Դավիթ Սանասարյան
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2465 | 0 | 0
Facebook