Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Beyonce-ի խայտառակ արարքը բացահայտվել է: Երկրպագուները հիասփափված են իրենց կուռքից

Arm Panosyan
Հեղինակ`
Arm Panosyan
01:20, երկուշաբթի, 08 ապրիլի, 2013 թ.
Beyonce-ի խայտառակ արարքը բացահայտվել է: Երկրպագուները հիասփափված են իրենց կուռքից
    
    
Միջազգային POP աստղ Beyonce-ն խոստովանել է, որ հունվարի 21-ին Բարաք Օբամայի նախագահական պաշտոնական երդման արարողությանը ԱՄՆ-ի հիմնը կատարել է ֆոնոգրամայի ներքո:

    
     Ի սկզբանե այս մասին հայտարարել է այն նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, որը իբրև արարողության ժամանակ նվագակցել է երգչուհուն:

    
Բեյոնսի պաշտոնական ներկայացուցիչը, ինչպես նաև երգչուհին մինչ օրս խնամքով թաքցնում էին այս փաստը, որը սակայն սոցցանցերում և ամբողջ համացանցում մեծ աղմուկի պատճառ էր դարձել:

    
Բանն այն է, որ Բեյոնսի հազարավոր երկրպագուներ հասկանալով, որ իրենց սիրելի երգչուհին իրենց ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆ-ը կենդանի չի կատարել, հայտարարել են այն մասին, որ հիասթափվել են իրենց կուռքից, և սկսել են հայհոյել նրան:
Եվ վերջապես POP աստղը որոշում է մեկնաբանել այս աղմկահարույց դեպքը:
Երգչուհին հաստատել է փաստը: Նա նշել է, որ պարզապես չէր կարող սխալ թույլ տար այդպիսի կարևոր արարողության ժամանակ, քանի որ ժամանակ չի ունեցել նվագախմբի հետ պարապմունքներ անցկացնելու համար:

    
"Ես բավարար ժամանակ չունեի ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆ-ը նվագախմբի հետ պարապելու համար: Դա մեծ շոու էր, որը ուղիղ եթերով հեռարձակվում էր ամբողջ աշխարհում, և ես չէի կարող ռիսկի դիմել:
     Դա էր պատճառը, որ ելույթ ունեցա ֆոնոգրամայի ներքո:
Դա շատ տարածված երևույթ է երաժշտության ասպարեզում:
     Ես հպարտ եմ թե ինչպես եմ ելույթ ունեցել նախագահի առջև
"- ասել է Բեյոնսեն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6543 | 6 | 0
Facebook