Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինքն իրեն ճշտում է Նիկոլ Փաշինյանը

Son Yan
Հեղինակ`
Son Yan
13:51, ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ.
Ինքն իրեն ճշտում է Նիկոլ Փաշինյանը

Երեկվա իմ ուղիղ եթերի ստորեւ բերվող հատվածը բազմաթիվ տեղեր մեջբերվել է, բայց կան մի քանի բառեր, որոնք ճշգրիտ չեն մեջբերվել եւ իմ կարծիքով սկզբունքորեն փոխում են ասվածի էությունը: Ուստի հարկ եմ համարում այստեղ տեղադրել ճշգրիտ տարբերակը, որը հնչել է ուղիղ եթերում:

«Մեր ամենակարևոր կարգախոսը ըստ էության արդեն իսկ իրականություն է դարձել, և այդ կարգախոսը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է մեկ բարձրագույն սուբյեկտի և այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, հայ ժողովուրդն է, և ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, չնայած կարծում եմ դա հիշեցնելու կարիք չկա չէ՞ ժողովուրդ, որ ես ինձ այստեղ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգավիճակում և աշխատասենյակում համարում եմ ձեր ներկայացուցիչը:

Իմ այստեղ լինելը իմաստավորվում է, իմաստավորվել է, և կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով և ուզում եմ ասել, որ ՀՀ-ում իշխանության ճակատագիրը հանրապետության մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, որոշողը լինելու եք միայն ու միայն դուք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, և ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը, պիտի երաշխավորեմ, քանի դեռ վարչապետ եմ, որ դուք լիարժեք կրողն եք իշխանության Հայաստանի Հանրապետությունում, իսկ էն պահին երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից պետք է լինեն այլևս ինստիտուցիոնալ երաշխիքներ որ որևէ մեկին հնարավորություն չեն տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»:
    
     ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ http://henq.am/?p=2903&l=am ԿԱՅՔՈՒՄ

Աղբյուրը` http://henq.am/?p=2903&l=am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2883 | 0 | 0
Facebook
COMMENT.am