Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դեպի քեզ բերող մի անկոխ շավիղ

07:20, ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ.
Դեպի քեզ բերող մի անկոխ շավիղ

Դեպի քեզ բերող մի անկոխ շավիղ,

Երբ դու սողեսող, ես ամենուր եմ,

Տասնաղի քնար, լարավոր տավիղ,

Ո՞ւմ քարշահետքը ընկած համբուրեմ։


    

Բացարձակ մի նախշ պիտի հորինեմ,

Ասես համաչափ լույսիցդ բեկված,

Որ սուրբ պատկերը քո տնօրինեմ`

Անցյալից ներկա և գալիք թեքված։


    

Եվ քանի այսպես տուրք տամ դիպվածին,

Ներառեմ օրվա հմայքն անհասցե,

Շատ ու քիչ չասեմ քո ինձ տվածին,

Անգամ թե լինի այն վարդը սառցե։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3793 | 0 | 0
Facebook