Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Անառակությունն ու ամուսնական անհավատարմությունը ռուսական գյուղի կյանքում (նախորդի շարունակությունը)

21:34, հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2018 թ.
Անառակությունն ու ամուսնական անհավատարմությունը ռուսական գյուղի կյանքում (նախորդի շարունակությունը)

Ռուսական գյուղերում ամուսնացած կանանց անառակությանն ավելի խիստ են վերաբերվել, քան աղջիկների անառակությանը: «Այդպիսի կնանիք կրկնակի են մեղանչում, - ասել են գյուղացիները, և՛ մաքրությունն են պղծում, և՛ օրենքն են խախտում»: Այդպիսի կանանց գյուղերում «տուն քանդող» են անվանել: Գյուղացիների մեծ մասն ամուսնական անհավատարմությունը ծանր մեղք է համարել: Օրինակ՝ Յարոսլավլի նահանգի գյուղացիներն այն կարծիքին են եղել, թե «ավելի լավ է տան կինը գող, հարբեցող լինի, քան անառակ»:

Հիշյալ ժամանակաշրջանի ավանդապաշտ գյուղացու համար «պսակի սրբություն» հասկացությունը կարևոր նշանակություն է ունեցել: Նա դատապարտել է անօրինական կենակցությունը, դա հանցագործություն է համարել ու կասկածանքով է վերաբերվել այդպիսի քաղաքացիական ամուսնություններին:

Ռուսական գյուղում պրոֆեսիոնալ մարմնավաճառություն հիմնականում չի եղել: Մարմնավաճառությամբ զբաղվել են միայն զինվորների կանայք: Նրանց մասին ասել են, թե «բարձերեսները հետույքով են լվանում»: Ըստ վկայությունների՝ Նիժնի Նովգորոդի նահանգի «այրիներն ու զինվորների կանայք գյուղական մարմնավաճառների հիմնական մասն են կազմում»:

Զինվոր ամուսնու երկարատև բացակայությունը ծանր փորձություն է եղել մարմնական ցանկություններով առլեցուն երիտասարդ կնոջ համար: Ժողովրդագրական հանձնախմբի թղթակիցներից մեկը գրել է. «Մեծի մասամբ ամուսնանալով 17 – 18 տարեկանում, 21 տարեկանում զինվորների կանայք առանց ամուսին էին մնում: Գյուղացիներն ընդհանրապես չեն ամաչում իրենց բնական ցանկությունները բավարարելուց, առավել ևս՝ իրենց տանը: Բայց սոխակի երգելուց, արևածագից կամ մայրամուտից չի բորբոքվում զինվորի կնոջ կիրքը, այլ նրանից, որ նա ակամա վկան է դառնում իրենց տան ավագ հարսի ու նրա ամուսնու ամուսնական հարաբերությունների»:

Վորոնեժի նահանգի որոշ գյուղերում «կողմնակի անձանց հետ զինվորների կանանց հարաբերություններին նույնիսկ ուշադրություն չեն դարձրել: Գյուղի հասարակությունն այդ հարաբերությունը չի դատապարտել, իսկ այդ հարաբերություններից ծնված երեխաները նույն իրավունքներն են ունեցել, ինչպիսին՝ օրինական երեխաները: Կալուգայի նահանգի գավառներից մեկի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ «Բավականին հաճախ են զինվորները բաժանվում իրենց կանանցից, քանի որ վերջինները հազվադեպ են դիմանում իրենց ամուսինների 4 -5 տարվա բացակայությանը, գայթակղվում են և ուրիշ տղամարդկանցից երեխաներ ծնում»:

Գյուղացիների կանանց դավաճանություն մյուս պատճառը եղել է նրանց ամուսինների սեռական անկարողությունը: Այդպիսի տղամարդկանց մասին այսպես են արտահայտվել. «Էդ էլ ամուսի՞ն է կոչվում: Նույնիսկ մարդու նման չէ, երբեք չի եռում»: Ամուսնու սեռական անկարողությունը արտաամուսնական կապի արդարացման լուրջ փաստարկ է հանդիսացել: «Հիվանդի հետ պառկես, - ասել են գյուղացի կանայք, - նույն է, թե ինքդ քեզ տանջես»:

Գեղջկուհիների՝ «կողմնակի ճանապարհով» աշխատած փողը, որին հարկադրված էին դիմել գյուղացիական ընտանիքները, ամուսնական անհավատարմության համար բարենպաստ հող են ստեղծել: «Կուսության կորստի ու բարքերի անկման գլխավոր պատճառը, - նշել է ժամանակակիցներից մեկը, - պետք է համարել այն, որ վաղ գարնանից սկսած մեր աղջիկները գնում են կալվածատերերի մոտ աշխատանքի: Իսկ այնտեղ լայն ասպարեզ է բացված անառակության համար: Սպասյակներն ու կառապանները միշտ ազդում են գյուղական բարոյականության վրա՝ նվազեցնելով այն»: Պսկովի նահանգի գյուղացիների վկայությամբ՝ կալվածատերերն իրենց դաստակերտներում հարեմներ են պահել:

Ռուսական գյուղի բարոյական մթնոլորտի վրա բացասաբար է ազդել տարագնաց աշխատանքը: Յարոսլավլի նահանգի գյուղերի աղքատ ընտանիքներն ավելորդ կանանց ու աղջիկներին ձմռանը սպասավորության են ուղարկել քաղաք, որտեղ նրանց մեծ մասն արագ զրկվել է կուսությունից:

Գյուղական մարմնավաճառությունը սովորաբար ի հայտ է եկել այն գյուղերում, որտեղ ձեռնարկություններ են հիմնվել ու նաև այն գյուղերում, որոնք գտնվել են երկաթուղային կայարանների մոտ: Սիրո քրմուհիների այցելության սիրած վայրն են եղել գինետները, որտեղ նրանք հաճախորդներ են գտել, և հանդիպումները տեղի են ունեցել մերձակա անտառում, որը գիշերային ժամերին հեղեղված է եղել սիրահար զույգերով:

Սեռական ծառայությունների պահանջարկն օրինաչափորեն աճել է այն գյուղերում, որոնց մոտ զորամասեր են եղել: Վոլոգդայի նահանգի ինֆորմատորի պնդմամբ՝ Վոզնեսենսկ գյուղում պոռ նկությունը թափ է առել այն ժամանակից ի վեր, երբ այստեղ 60 զինվորից բաղկացած ստորաբաժանում է տեղաբաշխվել:

Օտարերկրացիների դիտարկմամբ՝ այն ժամանակ էլ ռուս կինը շատ մատչելի է եղել: Այսպես, ժողովրդագիրներից մեկն այն կարծիքին է եղել, որ ռուս կնոջ սերը հեշտությամբ կարելի էր գնել փողով կամ փոքրիկ նվերով: Մի գեղջկուհի միամտորեն խոստովանել է. «Տղայիս վաստակել եմ ընդամենը տասը խնձորով»: Գրող Ա. Էնգելհարդը գրել է. «գեղջուկ կանանց ու աղջիկների բարքերը աներևակայելի պարզ են. մի քիչ փող կամ մեկ գլխաշոր, ու հարցը լուծված է»:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3065 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ