Խստորեն դատապարտում ենք «Նոր Հայաստան նոր Հայրապետ» կոչված շարժմանը և նրա կազմակերպիչների կողմից Առքելահիմն մեր Սուրբ Եկեղեցու միասնականության դեմ պառակտիչ իրենց գործունեությունը: Այնպես, ինչպես, որ մեր Եկեղեցին է ԱՆՍԱՍԱՆ, այդպեսել ԱՆՍԱՍԱՆ է Լուսաոգի ԳԱՀՆ ու նրա ԳԱՀԱԿԱԼԸ: Մտահոգ ստեղծված իրավիճակով՝ մենք չենք պատրաստվում այլևս լռությամբ հետևել իրենք իրենց միակ «ճշմարիտ քրիստոնեա» համարող կեղծ բարեպաշտների այս մոլորեցնող շարժման կողմից տարատեսակ կեղծիքների ու զրպարտությունների տարածմանը մեր ժողովրդի կյանքում: