Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անձնական փորձ. առաջին սեքս

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
21:17, երկուշաբթի, 03 սեպտեմբերի, 2018 թ.
Անձնական փորձ. առաջին սեքս

Անձնական փորձ. առաջին սեքս


    

Յուրաքանչյուր աղջիկ իր առաջին գիշերը պատկերացնում է յուրահատուկ, հեքիաթային եւ, անկասկած, ռոմանտիկ: «Ինչպե՞ս այդ պետք է լինի» թեմայովսեքսուալ երեւակայությունը շփոթեցնում եւ հուզում է: Վերերկրային հաճույքիսպասումն ուժեղացնում է ցանկությունը, ինչն անհարմար ես զգում անգամ ինքդ քեզխոստովանել: Բայց, ցավոք, շատ հաճախ իրականությունը չի արդարացնումաղջիկների ռոմանտիկ-զգացմունքային սպասելիքները՝ հիասթափություն եւշփոթմունք առաջացնելով

Իմ առաջին «հերոս-սիրեկանի» հետ ծանոթացա 19 տարեկանում: Նա 5 տարի մեծ էր ինձանից, եւ ես մինչեւ ականջներս սիրահարվեցի: Այն ժամանակ կարծում էի, որ այդ հավերժ սեր է: Մենք ծանոթ էինք շուրջ մեկ տարի, երբ պարզ ընկերական հարաբերությունները տեղափոխվեցին այլ հարթություն: Լուսնի լույսի ներքո համբույրների ժամանակաշրջանը տեւեց շուրջ 3 ամիս, մինչեւ որոշեցի տրվեց իմ սիրելիին...

Իմ երկրպագուն չէր շտապեցնում: Լինելով հայ՝ հասկանում էր, թե որքան դժվար կարող է բազմաթիվ նախապաշարմունքներ ունեցող աղջիկը համարձակություն ունենալ գնալ այդ «ճակատագրական» քայլին: Չնայած նրա մեծահոգության հիմնական մոտիվն ամուսնանալու ցանկությունը չէր, բայց այն ժամանակ ես, բնականաբար, այդ չէի հասկանում: Լինելով ռոմանտիկ եւ, ինչպես այն ժամանակ ինձ թվում էր, «առաջադեմ», ես սեքսը կապում էի ոչ թե ամուսնության, այլ բացառապես «մեծ սիրո» հետ:

Եվ երբ հերթական նուրբ անհամարձակ հրաժարումին ի պատասխան իմ «մեծ սերը» հայտարարեց՝ «Ուրեմն ինձ չես սիրում», ես սկսեցի «ապացուցել» իմ զգացմունքների ամբողջ ուժը: Չմոռանալով «մեծահոգության» եւ, բնականաբար, ամուսնանալու հեռանկարի մասին, նա, արդեն ինձ վրա պառկած, վերջին տղամարդկային քայլն արեց. «Եթե ցանկանում ես, ես կարող եմ ցանկացած պահի կանգ առնել...»: Նույնիսկ այդ ժամանակ այդ արտահայտությունն ինձ այնքան ծիծաղելի թվաց, որ հազիվ զսպեցի քրքիջս...

Մինչեւ հիմա հիշում եմ առաստաղի լղոզված բիծը, որին նայում է 10 րոպե՝ մինչ «հերոս-սիրեկանը» փորձում էր ինձ կին դարձնել: Սկզբում սարսափելի էր. ես փակել էի աչքերս, քանի որ սպասում էի տեսնել նվազագույնն ինչ-որ հրեշի եւ պատրաստվում էի անասելի ցավի: Որոշ ժամանակ անց, երբ վախն անցավ, ինձ պատեց զարմանքը: «Եվ այս ամենի համա՞ր էր ամբողջ աղմուկը», - այսպիսին էր առաջին միտքս:

Եվ չնայած ես սիրահարված էի, եւ մարմինս ցանկանում էր տրվել, հիասթափությունից բացի՝ առաջին սեքսից ես ոչինչ չզգացի: Երբ «փոքրիկ սեքսի մեծ հսկան» ավարտեց ինձ կուսությունից զրկելու գործողությունը, նստեց անկողնու եզրին եւ դեմքի թափանցող արտահայտությամբ եւ սեփական առավելության զգացողությամբ ասաց. «Էսօրվանից մենք իրար կյանք պիտի ասենք»: Այստեղ ես չկարողացա ինձ զսպել եւ սկսեցի ծիծաղել: Ես ծիծաղում էի բարձր, երկար, արտասվելու չափ, որպեսզի այդ ծիծաղի ներքո թաքցնեմ իմ ամոթն ու հիասթափությունը:

Ասում են՝ առաջին տղամարդուն կինն ամբողջ կյանքում հիշում է: Սակայն կյանքը երբեմն մեզ հետ չար կատակ է անում: Եվ հաճախ առաջին տղամարդը կարող է լինել ոչ թե նա, ով ձեզ զրկել է կուսությունից, այլ նա, ով բացահայտել է ձեր կանացիությունը, ստիպել ձեզ իսկական կին զգալ...

Բայց այդ մասին՝ հաջորդ անգամ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10784 | 0 | 0
Facebook