Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Քամինե՜ր, քամինե՜ր…

08:28, կիրակի, 02 սեպտեմբերի, 2018 թ.
Քամինե՜ր, քամինե՜ր…

Ինձ հարցրին

Ամենաշատն ի՞նչ եմ սիրել

Այս աշխարհում բովանդակ,

Ասացի.

- Ինչ չե՜մ ունեցել, բա՜յց

Երազե՜լ եմ շարունակ:


    

Ծառի ճյուղի ծա՜փն եմ սիրել,

Աճող ծաղկի ձա՜յնը…

Ինձ ասացին.

- Դա քամի՜ն է՝

Սիրահարված գարնանը…


    

Ասացի, որ հո՜սքն եմ սիրել-

Կչկչացող առվակի,

Անտառի մութ ա՜չքն եմ սիրել

Ու մրրի՜կը՝

Ինձնից փախչող եղնիկի…


    

Ինձ ասացին.

- Դա քամի՜ն է՝ հոսող ջրում լողացել

Մերկությունից ամաչելով

Փախե՜լ, անտառն է մտել…


    

Ասացի, որ երազել եմ

Գինի խմել Հրեշտակի բերանից,

Երազել եմ երբե՜ք, երբե՜ք չհարբել,

Բա՜յց, արի տե՜ս

Միշտ հարբում եմ կնոջից:


    

Երազել եմ թև՜ ունենալ,

Արծիվների պես Ճախրել,

Ինձ ասում են.

- Քամինե՜ր են, քամինե՜ր են,

Քամինե՜ր…


    

Աշխարհի բոլոր կանանց եմ սիրել

(Ոչ թե բոլորի կանանց հա՜տ-հատ)

Երբ Մուսաս է կո՜ղքս եղել

Ու քամու պես

Հոգիս խառնել անընդհատ:


    

- Չէ՜, - ասացին,

- Այդ բոլորը քամինե՜ր են-

Քուն ու հանգիստդ խլող,

Դա չար Բա՜խտն է խաղում խաղեր-

Ծաղրածուի տեսքով…


    

Դուրս է գալիս, որ Մուսաս էլ

Մի քամի՜ էր,

Հոգիս խառնե՜ց, հեռացա՜վ…


    

Ինձ մնում է փնտրե՜լ, գտնե՜լ

Սրբապատկեր-

Քամու տեսքով խելագար…


    

Ս.Ոմառ-Հարությունյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2361 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ