Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՌԱԿՈՒՌ ԻՄ ՀԱՅՔ

16:18, չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ.
ԵՌԱԿՈՒՌ ԻՄ ՀԱՅՔ
     #Արթուր_Տիրացույան_ԵՌԱԿՈՒՌ_ԻՄ_ՀԱՅՔ
     Իմ հա'յ ժողովուրդ, եռակու'ռ իմ ազգ՝
     Իմ Սփյո'ւռք, Հայաստա'ն ու Արցա'խ աշխարհ...
     Ու հիմա, ահա', կանգնած եմ ամուր
     Ժայռաբեկորի գագաթին հպարտ,
     Ու հիմա, ահա', թևերս պարզած,
     Սիրտս ազատած, միտքս բորբոքած,
     Ուզում եմ թռչել, ուզում մխրճվել
     Քո դարավոր ամպերի՝
     Ամեն ինչ տեսած քուլաների մեջ,
     Ու պայծառ մտքով ճեղքել այդ քուլան,
     Ճանապարհ բացել շողերի համար՝
     Ջերմությամբ, լույսով ու սիրով լցված
     Արևի ըմբոստ շողերի համար:
     Ուզում եմ կլլել վեհ ազատությամբ,
     Սիրով ու կյանքով շաղախված հոգիդ:
     Վերջապե'ս, իմ Հա'յք, իմ հո'ւյս,
     Իմ հավա'տ, իմ վե'հ հայրենիք,
     Կարող եմ գրկել քեզ իմ ձեռքերի
     Լայնատարած ամբողջ երկայնքով:
     Հայաստանը՝ օդ, Հայաստանը՝ ջուր,
     Հայաստանը՝ հող ու վեհ ժողովուրդ...
     Դարերի խորքում մոռացված հավատդ
     Վերջապե'ս, ահա', կրակ է դառնում,
     Իմ հայ ժողովո'ւրդ, եռակու'ռ իմ ազգ՝
     Իմ Սփյո'ւռք, Հայաստա'ն ու Արցա'խ աշխարհ,
     Իմացիր, որ ես իմ ամեն բջջում
     Դակելու եմ քեզ հավերժ սիրելու,
     Քեզնով ապրելու պատգամը նախնյաց,
     Եկել է հիմա այն պահը սպասված,
     Երբ ամեն մի հայ պիտ բռունցք դառնա,
     Պիտ բերդեր պարի, Կոմիտաս լսի,
     Թումանյան կարդա,
     Պիտ նորը ստեղծի, նորն արարի
     Հանուն, լուսավոր ու հույսով լցված,
     Մեր ապագայի:
     Եռակու'ռ իմ Հայք, այսուհետ պիտի
     Դու միշտ բարձրանա'ս, վեհանա'ս,
     Պանծա'ս, զարգանա'ս, ժպտա'ս,
     Այսուհետ պիտի վատը մոռանաս
     Ու փռվես ամբողջ մտքիդ մեծությամբ
     Հանուն մեր նախնյաց
     Ու հանուն մանկան վեհ ապագայի:
     Իմ հա'յ ժողովուրդ, եռակու'ռ իմ ազգ՝
     Իմ Սփյո'ւռք, Հայաստա'ն ու Արցա'խ աշխարհ...
    
    
    
     Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան #Nikol_Pashinyan #ArthurTiratsuyan #Tiratsuyan #Armenia #ArmenianPoetry #poetry#բանաստեղծություն #բանաստեղծ #beautifulPoetry
Աղբյուրը` facebook.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4302 | 0 | 0
Facebook