Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Հերոսի խոսքերը -ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ -ԲԵՐԴԱՁՈՐԻ ԱՆԴՈ

15:44, երեքշաբթի, 28 օգոստոսի, 2018 թ.
Հերոսի խոսքերը -ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ -ԲԵՐԴԱՁՈՐԻ ԱՆԴՈ
     Անմահ հերոս
     Անդրանիկ Հարությունյան
     խոսքերը
    
    
     Հավերժ փառք հերոս
    
    
    
    
    
    
     «Որքան առողջ է ազգի ինքնապաշտպանական բնազդը, նույնքան և հզոր է ու անկասելի գոյության իրավունքի գործադրումը նրա կողմից: Մի ազգ, որն իր գոյության իրավունքը փնտրում է օտար ճամփաներում, իրավունք չունի ո՛չ ազատության, ո՛չ երջանկության և ո՛չ էլ գոյության: Այսօր մենք՝ հայերս դուրս ենք եկել ազգային-ազատագրական պայքարի, բայց լիովին չենք ընդունել այս ճշմտարության իմաստը, չենք վերափոխել մեր մեջ մենակության սարսափը և շարունակում ենք մեր պայքարի տաճարը կառուցել՝ որպես հիմնասյուներ օգտագործելով այլոց կարծիքները: Քանի դեռ այս մտայնությունն է իշխողը, հայ ժողովուրդը չի կարող հույս ունենալ որևէ հարցի վերջնական լուծմանը: Այո՛, հայ ժողովուրդն ունի հողային պահանջ և չի հրաժարվի իր պահանջատիրությունից: Բայց առայժմ մենք զուգահեռաբար այլ հարցեր պետք է լուծենք. նախ բարոյահոգեբանական, ապա՝ գաղափարական: Նախ պետք է հասնենք այն բանին, որ հայ ժողովուրդը հաղթահարի իր մեջ մենակության սարսափը, գիտակցի, որ ուժեղն ավելի հզոր է, երբ մնում է մենակ, հասկանա, որ մենակ մնալու գիտակցությունն է ազգին տանում ուժերի գերագույն լարման և կենտրոնացման…»: ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԵՐԴԱՁՈՐԻ ԱՆԴՈ
    
     «Մենք չպետք է մոռանանք, որ վրեժ ունենք, արյան վրեժ ունենք: Ես չեմ ընդունում էդ լալկանությամբ վրեժը: Վրեժը մեկն է, էս աշխարհում միշտ ուժեղներն են իրենց համար տեղ բացել, միշտ ուժեղների ձեռքն է եղել և՛ ճշմարտությունը, և՛ արդարությունը, միշտ ուժեղներն են իրենց կամքը թելադրում: Նախ ուժեղանալ է պետք: Արդյո՞ք էս ամեն ինչը թույլ չի տալիս մեզ մտածելու, որ մենք մենակ ենք էսօր: Եվ ինչի՞ անպայման էդ մենակությունից մենք միշտ սարսափում ենք: Ինչի՞ էդ մենակությունը մեզ չի տալիս ընդհակառակը, էն իմպուլսը պետք է տա, որ մենք մեզ ավելի ուժեղ զգանք, ավելի միասնական, մենք պետք է հասկանանք, որ վերջին հաշվով յուրաքանչյուր մարդ ինչպես իր երեխային, իր ընտանիքին խնամում պահում է, նույնպես նաև Հայրենիքը՝ յուրաքանչյուր ազգ ինքն է իր Հայրենիքը խնամում և պահում…»: ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԲԵՐԴԱՁՈՐԻ ԱՆԴՈ
    
     «Մենք պետք է հասկանանք, որ վերջին հաշվով յուրաքանչյուր մարդ ինչպես իր երեխային, իր ընտանիքին խնամում պահում է, նույնպես նաև Հայրենիքը՝ յուրաքանչյուր ազգ ինքն է իր Հայրենիքը խնամում և պահում…»: ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԲԵՐԴԱՁՈՐԻ ԱՆԴՈ
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
2690 | 0 | 0
Facebook
COMMENT.am