Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տարիներ առաջ Էլթըն Ջոնի ու Գարեգինի միջև կայացած գաղտնի հանդիպումից մի լուսանկար

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
00:56, երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ.
Տարիներ առաջ Էլթըն Ջոնի ու Գարեգինի միջև կայացած գաղտնի հանդիպումից մի լուսանկար

ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԸ
    
     Մարդ ինչում որ մեղադրում է ուրիշներին, դրանում էլ բռնվում է: Եվ ուրիշներին մեղադրում է, որպեսզի թաքցնի իր իսկական դեմքը:
     1. գարեգին հերետիկոսի մաֆիան իր ապատեղեկատվական խողովակներով սկզբում անդադար վայրահաչում էր, թե «Նոր Հայրապետ» շարժման շարքերում կան համասեռամոլներ: Շուտով այս սուտը իրեն սպառեց, իսկ ապա երևան եկավ տարիներ առաջ էլթըն ջոնի ու գարեգինի միջև կայացած գաղտնի հանդիպումից մի լուսանկար: Դես-դեն ընկնելով, անհեթեթություններ մեջտեղ բերելով՝ չկարողացան հերքել, որ նկարում էլթըն ջոնն է կամ ապացուցել, որ նա չէ:
     2. Դիվա (նա) տան խազյայինը՝ սույն մաֆիայի կարկառուն դեմքերից մեկը՝ արշակ չեպիսկոպոսը, երիտասարդներից վրեժխնդիր լինելու համար տարավ-բերեց, ընտրեց պլանով (մարիխուանայով) մարդկանց գլխին սարքելու տարբերակը: Դե, բնական է, ամեն մարդ ընտրում է այն գործը, որից գլուխ է հանում: Շնորհիվ ոստիկանների, ճիշտ ժամանակին բացահայտվեցին մարդկանց գլխին սարքող արշակի խարդավանքները: Իսկ շուտով հայտնի դարձավ, որ ոչ միայն ակտիվիստների մեջ չկան թմրամոլներ, այլ հենց ինքը՝ արշակը բավական հմուտ է թմրանյութերի գործում: (Իսկ ո՞վ չգիտի, որ Մայր Աթոռն էլ Վատիկանից պակասը չէ էս գործում):
     3. Արդեն 2 ամիս շարունակ իրենց ապատեղեկատվական համակարգով և ֆեյքերով ոռնում ու կաղկանձում են, թե «Նոր Հայրապետ» շարժումը կապ ունի սորոսի հիմնադրամի հետ՝ բայց այդպես էլ մինչև վերջ չկարողանալով հիմնավորել, թե այդ ի՛նչ կապ է, այդ ի՛նչ ֆինանսավորում է դա: Այս փուչիկն էլ պայթեց, որովհետև իրականում նման բան չկա:
     Իսկ վերջերս պարզ դարձավ, որ դարձյալ նույն տխրահռչակ արշակը փողեր է կորզել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Կլոր սեղան» հակաքրիստոնեական կազմակերպությունից, որը հայտնի է՝ ի՛նչ առաքելություն ունի էկումենիզմի տարածման ու քրիստոնեության ջախջախման գործում: Նկատենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ» -ից ոչ պակաս սատանայական ու պիղծ կազմակերպություն է, որի ֆինանսական ռեսուրսներից որոշել է օգտվել այս նարկոշ արշակը, որը 50.000 դոլար է ստացել և ներդրել իր գյուղում՝ Ոսկեհատում, անասնաբուծության բիզնեսի մեջ. գրանտակեր, գող, փողեր լվացող, բիզնեսմեն արշակ չեպիսկոպոս:
     4. Մեզ՝ «Նոր Հայրապետ» շարժման ակտիվիստներիս, որ Հայ Առաքելական եկեղեցու նվիրյալ հավատացյալներ ենք, անվանում են աղանդավոր, մինչդեռ համացանցը լցված է գարեգին հերետիկոսի այն խայտառակ հարցազրույցով, որտեղ ասում է, որ պետք է հաղորդություն տալ հերետիկոսներին, լցված է հայկական եկեղեցիներում գրկաբաց ընդունելության արժանացած անգլիկան չեկեղեցու սպասավորների կողմից մեր խորանների պղծման տեսանյութերով ու նկարներով:
     5. Մեզ ասում են եկեղեցի քանդողներ, բայց հենց իրենց ֆեյքերն են եկեղեցի քանդողները, որովհետև բոլորը հավատքից հեռու, ծախված մարդիկ են, որոնք հստակ գնացուցակով, գնապիտակով աշխատող մեխանիզմներ են կամ հավատացյալի բուտաֆորներ, որոնք գարեգինի՝ Մայր Աթոռից հեռանալուց հետո փակվելու են, մատնվելու են անգործության և չքվելու են մեր իրականությունից՝ իրենց տերերի հետ միասին:

Ինչի մեջ որ մեղադրեք հավատացյալ, պարզ մարդկանց, դրանով էլ խայտառակվելու եք: Այս շարժման մեջ գտնվող մարդիկ ու հայր Կորյունը աղոթում են այնքան, որ դուք՝ ձեր դատարկահոգի «հավատացյալիկներով» ու սուտի հոգևորականներով, ձեր ամբողջ կյանքում բոլորդ միասին չեք կարող աղոթել, իսկ ձեր աղոթքներն էլ անում եք ոչ մաքուր սրտով, փարիսեցիաբար, նախանձով…
     Ու դեռ հույս ունեք հաղթե՞լ այս հոգևոր պատերազմը, սատանայի ողորմելի՛ արբանյակներ: Երկար չեք ձգի. ձեր զրպարտությունների ու չարության մեջ էլ կկործանվեք: Աստված դեռ համբերում է, բայց ձեր վերջին դիվահնար տեսանյութը բարեպաշտ մարդկանց մասին, հատկապես հանգուցյալ տեր Հարությունի մասին, կլինի ձեր հանդգնության ու սրբապղծության վերջին կետը, որին կհետևի ձեր պատիժն ու չար պատուհասը:
     Եվ քանի որ գողինն ու անբարոյականինը 40 օր է, այս զազրելի սուտն էլ շատ արագ իրեն սպառեց, ու տեսանյութի վրա աշխատած բանսարկուների խումբը արժանացավ միայն անպատվության: Իսկ Մայր Աթոռի ապատեղեկատվականի սարդոստայնում հայտնված միամիտ մարդիկ թող ապաշխարեն փարիսեցիների ստերին հավատալու, դրանք տարածելու ու գիտակցաբար և անգիտակցաբար հակաքարոզչությանը լծվելու՝ չարի գործիքը դառնալու համար:


     Աննա Հայրապետյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4188 | 0 | 0
Facebook