Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համբալը

22:06, կիրակի, 26 օգոստոսի, 2018 թ.
Համբալը

Ոմանց թլոզում, ինձ չի համոզում,

Խաբեությամբ էլ ցլի է գալիս,
     Չանչախը գիտի՞, որ գինին պոզում
     Քացախ է դառնում մահը սգալիս։
     Նախաձայնելի քանի ցուցիչ կար,
     Անհեթեթ բանի անցքին է թելում,
     Կորաքամակից սակայն ապիկար,
     Անճկելին է մտքի մեջ թեքում։
     Դիտահորերի բացը չի փակում,
     Դար ու դարափից ազատում չունի,
     Ասենք հանգույց էր, որ թե չի քակում,
     Գլխիկոր տեղը ի՞նչ շառագունի։
     Չարափառների հերթին հասել է,
     Հիմքը սևակուճ պիտի հորատի,
     Համբալ է էլի, չասեմ` գազել է,
     Ժժմունքի նման քանի ոռատի։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4418 | 0 | 0
Facebook