Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տարեդարձդ շնորհավո՜ր, Կտրի՛ճ տղա

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
17:40, չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ.
Տարեդարձդ շնորհավո՜ր, Կտրի՛ճ տղա
    

Երեկ, օգոստոսի 21-ին, լրացավ Ս. Գրիգոր Լուսավորչի գահը զավթած Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձը. նա դարձավ 67 տարեկան: Այս առթիվ Մայր Աթոռի ապատեղեկատվական համակարգը արտակարգ աշխուժություն ցուցաբերեց. չէ՞ որ ընդամենը մի քանի օր առաջ նրա պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանը աշխարհով մեկ խայտառակվել էր, երբ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզի քննչական վարչության հատուկ կարեւորության գործերով քննիչը փաստորեն սուտ էր հայտարարել Գնդեվանքում ս. թ. հուլիսի 14-ին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների կողմից Գարեգին Բ-ի պատանդառելու, տեղաշարժը արգելելու ու կյանքը վտանգելու մասին տեր Վահրամի ու ընկեր տղերքի հորինած առասպելները...
     Հատկանշական է, որ հերթական անգամ խայտառակված համակարգը մեզ քաջածանոթ ընտանի անասունի համառությամբ շարունակում է դաս չքաղել այս բոլորից: Նա շարունակում է տարածել այնպիսի լուրեր, որոնք բանահյուսության մէջ կարելի է դասել կա՛մ հեքիաթի, կա՛մ առասպելի ժանրերում միայն: Այս համակարգը Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձի առթիվ խոսում է, այսպես կոչված, վեհարանում Մայր Աթոռի միաբանության եւ պաշտոնեության շնորհավորական ընդունելության մասին, որի ընթացքում օրվա հերոսը «փաստել է» նրանց «անսակարկ նվիրումն ու զորակցությունը» իրեն` իր «օգտաշատ գործունեության մեջ» ողջ աշխարհում (?!!!): Ավելին, Գարեգին Բ-ը «բարձր» է գնահատել նրանց «հոգու ամրությունն ու հավատքի զորությունը» (մեջբերումները` ըստ Մայր Աթոռի պաշտոնական կայքի նյութերի):
     Պետք է ենթադրել, թե դիվանատուն-ժամանակավոր վեհարանում «պլան գցելու» գործ սարքելը հոգու ամրության ու հավատքի զորության վկայություն է, Արման Սարոյանի (այլ անունով` Գեւորգ չեպիսկոպոս) շնանալն ու հայ քրիստոնյա ընտանիք քանդելը հոգու ամրության ու հավատքի զորության վկայություն է, քահանայական ձեռնադրության հաջորդող քառասունքի ընթացքում հավատացյալների վրա հարձակվելը եւ լուտանքներ գոռգոռալը հոգու ամրության ու հավատքի զորության վկայություն է, Ս. Գեղարդի գաղտնի օտարումն ու այս փաստի պարտակման փորձը հոգու ամրության ու հավատքի զորության վկայություն է...
     Մինչ Մայր Աթոռի ապատեղեկատվական համակարգը շեփորում է Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձի առթիվ ընդունելության ու ստացված «բազում շնորհավորական ուղերձների եւ գրությունների» մասին, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ԼՈՒՐ ԻՍԿ ՉՈՒՆԻ իր կյանքում այս ԿԱՐԵՎՈՐԱԳՈ՜ՒՅՆ, ԴԱՐԱԿԱԶՄԻ՜Կ իրադարձությունից: Մայր Աթոռի ապատեղեկատվական համակարգը միտումնավոր չի նշում ստացված այդ «բազում» շնորհավորանքների տերերի անունները: Նրանք, գրեթե առանց բացառության, «Գարեգինի վկաներ» մարդապաշտ աղանդի հետեւորդներ են կամ Գարեգինի սեղանից փշրանքներ ստացողներ: Ամեն դեպքում, շնորհավորողների մեջ չկա քույր կամ ոչ քույր որեւէ Եկեղեցու կրոնապետ, պետական կամ քաղաքական բարձրաստիճան գործիչ: ՀՀ իշխանավորներից էլ ոչ ոք չի շնորհավորել. վերջիններս շատ լավ հասկացել են, որ հայ ժողովրդի ջախջախիչ մեծամասնության համար Գարեգին Բ-ը գոյություն չունի, բարոյապես վաղուց մահացած է` ի տարբերություն Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, որ դեռեւս օգոստոսի 12-ի իր քարոզում հրապարակավ իր անվերապահ զորակցությունն էր հայտնել թավշյա հեղափոխությանն ու նրա առաջնորդին, մինչդեռ այդ օրերին Գարեգին Բ-ը հանգստանում էր Կիսլովոդսկի մի սանատորիայում:
     Երեւելի պետական գործիչներից Գարեգինին շնորհավորել է միայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում մե՜ծ սիրով կնվիրենք Գարեգին Բ-ին. թող գնա Մինսկ ու հովվի բելառուս եղբայր ժողովրդին: Միայն թե, Աստված մի արասցէ, բելառուսները, շուտով քաջ տեսնելով իրենց նոր, կտրիճ հովվապետի որակները, հանկարծ չորոշեն նրան ետ ուղարկել Հայաստան...
    
     Ժամերգության իջնող վարդապետ...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3921 | 0 | 0
Facebook