Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Արմավիրի մարզպետի հերթական սատարումը գյուղացուն»

21:44, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
«Արմավիրի մարզպետի հերթական սատարումը գյուղացուն»

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր համապատասխան գրությամբ դիմել է բանկային և վարկային կազմակերպությունների Արմավիրի մասնաճյուղերի պատասխանատուներին
    

Կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ընդառաջելու խնդրանքով։
    

     Գրությունը ներկայացնում ենք ստորև։
    
     Տեղեկատվությունը Արմավիրի մարզպետարանի պաշտոնական էջից։

https://m.facebook.com/story.php?story_fbid=1939250219705863&id=15724
    

     «Հարգելի գործընկերներ,
     Ինչպես գիտեք, ՀՀ Արմավիրի մարզում սույն թվականի օգոստոսի 10-ին տեղացած կարկուտից և ուժգին քամուց լուրջ վնաս է կրել թվով 19 համայնք:

Ստեղծված իրավիճակը սոցիալական մեծ լարվածություն և արդարցված դժգոհություն է առաջացրել բնական աղետից տուժած համապատասխան համայնքների ազգաբնակչության շրջանում:

Այդ համայնքներում բնակչության ճնշող մեծամասնությունը հանդիսանում է Ձեր կազմակերպության վարկառու և օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված չկարողանալով կատարել վարկային պարտավորությունները` այժմ հայտնվել է անհաղթահարելի իրավիճակում:

Ելնելով վերոգրյալից և գերակա համարելով բնական աղետից տուժած բնակիչների շահը` նրանց վարկային բեռը թեթևացնելու և ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով խնդրում եմ Ձեզ հնարավորության սահմաններում ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ:

Մեծապես կարևորելով Ձեր դերակատարումը մարզի ազգաբնակչության համար կենսական նշանակություն ունեցող այս հարցում` ակնկալում եմ Ձեր հնարավոր աջակցությունը»:

Հարգանքով`
     ՀՀ Արմավիրի մարզպետ
     Գագիկ Միրիջանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6170 | 0 | 0
Facebook