«ԱՄՈՒՐ ՀԱՎԱՏՔ, ՀԶՈՐ ԲԱՆԱԿ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ»
19:45, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Անմահ հերոս՝ Գոռ Խուդինյան Գոռ Ֆրունզիկի Խուդինյան Ծնվել է 07․04․1991թ Ճոճկան Զոհվել է 23․02․2017թ Արցախ Կենսագրություն Գոռ Խուդինյանը ծնվել է 1991 թվականի ապրիլի 7-ին, ՀՀ Լոռու մարզի Ճոճկան գյուղում: 1994 թվականին հաճախել է Ճոճկանի մանկապարտեզ: 1997 թվականին ընդունվել է Ճոճկանի միջնակարգ դպրոց և այնտեղ սովորել մինչև 2002 թվականը: Այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Վանաձոր և 2002 թվականից ուսումը շարունակել է տեղի Վ. Տերյանի անվան դպրոցում: 2007 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Սիրել է սպորտը՝ զբաղվել է քիքբոքսինգով, կարատեով, սիրել է կարդալ գեղարվեստական գրքեր: Ունեցել է բազմաթիվ խրախուսանքներ: Եղել է ընկերասեր, հայրենասեր, հարգանքով մեծերի նկատմամբ, ուշադիր, նրբանատ, վայելել է զինվորների և սպաների սերն ու հարգանքը: Սիրել է իր հայրենի գյուղը, հարազատներին: Սիրել է բնությունը և կենդանիներին, հատկապես՝ շներին: ՀՀ պաշտպանության նախարարի՝ 26.04.2010 թ. Թիվ 402 հրամանով նշանակվել է մարշալ Հ. Բաղրամյանի անվան պարգևավճար: Ստացել է գերազանցության կրծքանշան, պաշտպանության նախարարի կողմից ժամացույց: 2010 թվականին ինստիտուտից գործուղվել է Չինաստան՝ անցնելով երիտասարդ սպաների դասընթացներ (курсы обучения молодых офицеров 2010г. ВАНО), ստացել է սերտիֆիկատ, պարգևատրվել է մեդալով և շքանշանով: Դասընթացների կուրսը ավարտել է գերազանց: 2011 թվականին գերազանց ավարտել է ռազմական ինստիտուտը, ստացել է գերազանցության դիպլոմ: 2011 թվականին իր ընտրությամբ անցել է ծառայության «Եղնիկներ» զորամասում որպես հետախուզական դասակի հրամանատար՝ լեյտենանտի կոչումով: 2013 թվականին ստացել է ավագ լեյտենանտի կոչում: 2015 թվականին նշանակվել է որպես հետախուզական վաշտի հրամանատար, ստացել է կապիտանի կոչում: Այնուհետև նույն թվականին տեղափոխվել է Ստեփանակերտ (ՑՕՐ կոչվող զորամասում) ՝ որպես հետախուզական վաշտի հրամանատար: Ապրիլյան պատերազմին մասնակցության համար Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հետախույզի օրվա առթիվ ՊԲ նախարարի կողմից ստացել է հուշանվեր՝ ժամացույց: 2016 թվականին նորից տեղափոխվել է «Եղնիկներ» որպես գումարտակի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ: 24.12.2011թ.-ին ՀՀ ՊՆ №1537 հրամանով պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով: 21.01.2016 թ.-ին ՀՀ ՊՆ №0637 հրամանով պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի 2017 թվականի փետրվարի 24-ի ՆՀ-268-Ա հրամանով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: 2015 թվականին ամուսնացել է, ունի մեկ դուստր՝ Անահիտը: Սիրել է իր նորաստեղծ ընտանիքը, եղբորը և ծնողներին: 2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00: 45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու ժամանակ մահացու վիրավորում է ստացել։ Ամփոփված է Ճոճկանում կադրային սպա, կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի հարազատ ծննդավայր՝ Ճոճկանի միջնակարգ դպրոցի նախնական զինվորական պատրաստության կաբինետը սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի օրն անվանակոչվեց կապիտան Խուդինյանի անունով: Հերոսը ասել էր ՝ «Ուս- ուսի պետք է պահենք էս պոստերը, որ հակառակորդը չկարողանա իր նպատակներին հասնել: Եթե էս պոստերն անառիկ պահենք, իմացեք՝ մեր տունն էլ է անառիկ մնալու...» Հերոսի նոթատետրից «ԱՄՈՒՐ ՀԱՎԱՏՔ, ՀԶՈՐ ԲԱՆԱԿ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ» Գոռ Խուդինյան Հերոս` ԳՈՌ ԽՈՒԴԻՆՅԱՆԻ Կենսագրությունը ու լուսանկարները տրամադրեց հերոսի հայրը ֆրունզիկ Խուդինյանը Կենսագրականը պատրաստեց Սուրեն Վուրգի Ոսկանյանը Գոռ Խուդինյանի մասին կարող եք դիտել և կարդալ և միաժամանակ հղումներ https://www.facebook.com/armine.karaxanyan.1/videos/794674787360522/?filters_rp_author=%7B"name"%3A"author_friends"%2C"args"%3A""%7D https://www.youtube.com/watch?v=QVqRc7up-fQ https://www.youtube.com/watch?v=m82Hqdp63c0 https://www.youtube.com/watch?v=KWOYKq5k-ig https://www.facebook.com/184095255284898/photos/a.294429280918161.1073741829.184095255284898/476219016072519/?type=3 https://www.facebook.com/photo.php?fbid=1815562018516518&set=a.298622093543859.69438.100001882133939&type=3&theater https://www.facebook.com/photo.php?fbid=1808578955881491&set=a.298622093543859.69438.100001882133939&type=3&hc_ref=ARQVu4UvDrW3DcX8nV_CKjIJaMUUn1JZ8EaIeW9U2Q5Lp3W-_VDSGusvHLE6bJgjcNk |
Հավանել
1
Չհավանել
0
5656 | 0 | 1 | 0