Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԵՐԺ ՊԱՇՏՊԱՆ ԶԻՆՎՈՐԸ

19:33, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԵՐԺ ՊԱՇՏՊԱՆ ԶԻՆՎՈՐԸ

Անմահ հերոս՝ Արմեն Հովհաննիսյան

Արմեն Արեգի Հովհաննիսյան
     Ծնվել է 13․05․1978
     Վիրավորվել է 04․04․2016
     Հիշատակի օր -07․04․2016
     Զինվոր ժամանակ հայրենիքը պաշտպանելիս ծանր վիրավորվեց կորցրեց ձեռքը, բայց եկավ ապրիլը, ապրիլյան պատերազմը առաջիներից մեկն էր, որ եկավ լինելու զինվորի կողքին, հայրենիքի կողքին կամավոր քաջ սիսիանցի Արմենը ու այս անգամ հերոսի ճակատագիրը այլ բան էր նախատեսել ու իր մարտական ընկերների հետ բռնեց փառքի ուղին, հիմա Սիսիական քաջերի պանթեոնում, հայրենիքի հավերժ պաշտպան զինվոր Արմեն Հովհաննիսյան է ննջում, եվս մեկ վառ օրինակ հերոսական կամքի, օրինակի, որ անգամ առողջական խնդրին հերոսները միշտ կանգնած են իրենց հայրենիքի, ազգի ու նրա բանակի կողքին ու միշտ պատրաստ են կռվել ու պաշտպանել այն մեծագույն արժեքը, որ կոչվում է հայրենիք
     Հավերժ փառք քաջ Արմեն Հովհաննիսյանին ու բոլոր հերոսներին
     ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
     Արմեն Հովհաննիսյանը ծնվել է 1978թ․մայիսի 13-ին Ծղուկ գյուղում․
     1984-85 ուս․տարում ընդունվում է Ծղուկի միջնակարգ դպրոցը․
     1994-95 ուս․տարում ավարտում․
     1995-96 ուս․տարում ընդունվում է Սիսիանի պետական հումանիտար քոլեջի իրավագիտության բաժին․
     1996թ․մայիսի 25-ին զորակոչվում է հայոց բանակ․Ծառայում Արցախ Իվանյան․Լավ ծառայության համար ստանում է սերժանտի կոչում․
     Նույն թվի սեպտեմբերի 4-ին Քարվաճառում ականի պայքունից կորցնում է ձախ ձերքը՝դաստակից․ ստանում 2-րգ կարգի հաշմանդամություն
     Ծառայությունից հետո շարունակում և ավարտում է ուսումը կիսատ թողած ուսումը։
     2002թ-ին ընդունվում է Երկրապահի շարքերը․
     2010թ-ին ընտրվում է Ծղուկի ավագանու անդամ և հետագայում երկրորդ անգամ վերընտրվում է․
     Աշխատում է, , Սինգլ Գոռ, , ՍՊԸ*ի (, , Սպանդաղբյուր, , ՓՀԷԿ) .տնօրենի տեղակալ․
     2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Սիսիական ջոկատի հետ մեկնում է Արցախ որպես կամավորական։
     2016թ-ի ապրիլի 4-ին Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, անօդաչու սարքից ծանր վիրավորվեց․
     3-օր բժիշկները պայքարեցին կյանքի համար սակայն Ապրիլր 7-ին միացավ զոհված իր 9-ը կամավոր ընկերներին, ընդատվեց 38 -ամյա կամավորականի կյանքը, թողնելով հերոսական անունը, որ անգամ վիրավոր, մեկնեց Արցախ լինելու զինվորի կողքին, պայքարելու ու պաշտպանելու հայրենի հողը։
     Արմեն Արեգի Հովհաննիսյանը բնութագրվում էր ազնիվ, ընկերասեր, կիրթ, խելացի, համարձակ, հայրենանվեր ու հայրենապաշտ ։
     Շատ էր սիրում Արցախը, վիրավորվելուց հետո շատ հաճախ էր մեկնում, հետաքրքրվում ամեն ինչով ինչ կապված է Արցախի հետ։
     Արմեն Հովհաննիսյանը ամուսնացած էր ունի մեկ որդի Արեգ Հովհաննիսյանը, այդ ժամանակ 5 տարեկան էր
     Հայրենի գյուղ Ծղուկի Ռազմագիտության կաբինետը անվանվեց հերոսի անունով, իսկ գյուղի սկզբնամասում հուշաքար հուշարձան հերոսի հիշատակին
     2016-ի նոյեմբերի 10-ին Սառնակունք գյուղի ձորում հերոսի հիշատակի հուշաքար հուշարձան բացվեց
     Ամփոփված է Սիսիանի պանթեոնում
     Պարգևատրումներ
     Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալ
     Հետմահու պարգևատրումները
     Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալ- հետմահու
     Սատար բարեգործական հիմնադրամի կողմից
     «Հայրենիքի պատպան» 2-րդ աստիճանի մեդալ
     Կենսագրականը տրամադրեց հերոսի քույրը
     Պատրաստեց Սուրեն Վուրգի Ոսկանյանը
    
     Հերոսի մասին տեսանյութերը
     https://www.youtube.com/watch?v=YGwmhccetBM
    
     https://www.youtube.com/watch?v=pm0oNFMFsj8
    
     https://www.youtube.com/watch?v=rMpYBxqk8JQ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5466 | 0 | 0
Facebook