Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գարեգին Բ-ի և գարեգինապաշտ եկեղեցաքանդների հոգեվարքը

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
09:51, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Գարեգին Բ-ի և գարեգինապաշտ եկեղեցաքանդների հոգեվարքը
    
«Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց հետո ձեր մեջ կգան հափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հոտին։ Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ թյուր բաներ կխոսեն՝ աշակերտներին իրենց հետևից քարշ տալու համար» (Գործք 20: 29-30) ։
    
     Ես չեմ թաքցնում, որ այն պահից, երբ հասկացել եմ, թե իրականում ո՛վ է Գարեգին Բ-ն և ո՛րն է նրա նպատակը, անվարան պայքար եմ մղել և այսօր էլ շարունակում եմ պայքարել այդ հոգևոր-բարոյական ՉԱՐԻՔի դեմ, որը անբուժելի քաղցկեղի պես ճյուղավորվել և ճարակել է Հայ եկեղեցու բոլոր օղակները՝ անխտիր։
     Ասածս մանրամասնեմ և հստակացնեմ։
     1. Գարեգին Բ-ն (նրան նույնիսկ «կաթողիկոս» և «վեհափառ» տիտղոսներով չեմ ցանկանում դիմել, որոնց արժանի չէ, այլ միակ համապատասխան «տիտղոս» -ը նրա անվանը կից մեծատառ Բ-ն է) եկեղեցում պատահական անձ է, նա կապ չունի քրիստոնեության հետ, այլ կեղծ եկեղեցականի դիմակ հագած՝ ներսից քանդում է եկեղեցին։ Ավետարանի խոսքերով՝ գառան մորթի հագած գիշատիչ գայլ է (հմմտ. Մատթ. 15-18), որի ոհմակային հարձակումը ինձ վրա (նաև՝ մնացյալ հակագարեգինականների) վերջին մի քանի ամիսներին առավել քան ակնհայտ է։
     2. Գարեգին Բ-ն անհավատ է, քրիստոսուրաց և աստվածամերժ։ Նա տարրական գիտելիքներ չունի Աստվածաշնչից, քանի որ Սուրբ Գիրք չի կարդում։ Իսկ ինչո՞ւ չի կարդում, քանի որ Աստծո խոսքին չի հավատում, հետևաբար և՝ չի ընդունում։ Նա ծաղրում է Աստվածաշունչը և արհամարհանքով խոսում եկեղեցու սուրբերի մասին։
     3. Գարեգին Բ-ն մասոն է և ջերմ հարաբերություններ ունի մասոնական ուժերի հետ, ինչպես ժամանակին բացահայտեցին տարածաշրջանային հարցերով վերլուծաբան վաղամեռիկ Սարգիս Հացպանյանը (դրանից հետո նա անակնկալ հիվանդացավ և վախճանվեց, ինչն այդպես էլ հանելուկ մնաց շատերի համար) և Գարեգին Բ-ի գավազանակիր Անանիա աբեղա Ծատուրյանը (վերջինիս մանրամասները կներկայացնեմ մեկ այլ առիթով) ։ Ինչպես գիտենք, ողջ աշխարհում ամենաբարձր պաշտոններին տիրացել են մասոնները, ամենահարուստ միլիարդատերերը մասոններն են և քրիստոնեության դեմ պատերազմ հայտարարած նրա հակառակորդները մասոններն են։
     4. Գարեգին Բ-ն նեռ է (հմմտ. Ա Հովհ. 2: 22) և սատանայի արբանյակ, ով եկեղեցական կանոններով Սուրբ Հայրերի նզովքի տակ է։ Նա ուղղափառության թշնամի է, հավատքի մոլեռանդ հակառակորդ, որի աստվածը դրամն է, ոսկին և թանկարժեք քարերը։ Հոգևոր աշխարհից և քրիստոնեական ընկալումներից զուրկ այս տկարամիտ անձնավորության կյանքի միակ նպատակը նյութական հարստացումն ու անձի փառավորումն է, իսկ կարգախոսը՝ «Ուտենք, խմենք, որովհետև վաղը պիտի մեռնենք» (Ա Կորնթ. 15: 32), ինչպես դատարկաբանում էին հեթանոս լակոնացիները։
     5. Գարեգին Բ-ն ուխտադրուժ է, կանոնազանց և եկեղեցամերժ։ Հաստատվեց, որ նա ունի ապօրինի դուստր՝ Խաթուն Կտրիճի Գրիգորյանցը, որի մայրը Լոլա Գրիգորյանցն է (Գարեգին Բ-ի մյուս երեխաների մասին դեռ լռում ենք) ։ Գարեգին Բ-ն ոտքի կոխան դարձրեց եկեղեցական բոլոր կանոնները, արհամարհեց սրբազան ավանդությունները, եկեղեցին վերածեց կլանի, իսկ եկեղեցական դասը՝ խունտայի՝ լեցուն անմակարդակ և թերզարգացած գեղցիներով, փողոցային և հայհոյախոս «գողական» -ներով, սրբությունները 30 արծաթով վաճառած հուդաներով, ստախոս ու բանսարկու գործ տվողներով, համասեռամոլ, կնամոլ և բօզարած սեռաքաղցներով (բացառությունները՝ հարգելի) ։
     6. Գարեգին Բ-ն օլիգարխ և բիզնեսմեն է։ Նա վաստակել է «ամենայն հայոց պռարաբ» և «ամենայն հայոց մուրացկան» պատվանունները (չմոռանանք «գիժ Գրիգորի տղա» պատվանունը), քանի որ նա այդպես էլ չունեցավ հոգևորականի և հոգևոր առաջնորդի կոչում։ Նրա առաքելությունն այս կյանքում եկեղեցու անվան տակ և կաթողիկոսի հանգամանքը չարաշահելով՝ դրամահավաքությամբ փող դիզելն է (նա անսահման ունեցվածքի տեր է) և շինարարության ճանապարհով կեղտոտ փողերի «լվացումը» (նրա համար կարևոր չէ, թե ովքե՛ր են փող տվողները՝ գողե՞րը, մարդասպաննե՞րը, անառակնե՞րը, թե՞ հերետիկոսները) ։
     7. Գարեգին Բ-ն շատ ավելի աշխարհիկ է, քան որևէ աշխարհիկ մարդ։ Նա այդպես էլ Կտրիճ Ներսիսյանից չդարձավ Գարեգին Բ, թեև հավակնում է կոչվել Գարեգին Բ։ Նա սիրում է աշխարհիկ խնջույքներ, պտույտներ, զրույցներ, անեկդոտներ։ Նա ատում է ամեն հոգևորը և հավատացյալ մարդկանց։ Լավագույն և ազնվագույն եկեղեցականներին, որոնք իր թայֆից չէին, սև ցուցակ գցեց և հերթով հնձեց կարգալուծությամբ։ Նա վախենում է գրագետ, ուսյալ, զարգացած և բանիմաց եկեղեցականներից՝ հատկապես մաքուր անցյալով և բարոյական պարկեշտ նկարագրով, որոնց վրա կոմպրոմատներ չունի։
     8. Գարեգին Բ-ն փողով գնում է ամեն ինչ՝ ընդհուպ պաշտոններ, շքանշաններ, անտիկվար իրեր։ Նա խոշոր գումարներ է ծախսում՝ վարձելու լրատվամիջոցներ, լրագրողներ, ֆեյսբուքյան ֆեյքեր (կեղծանուն օգտատերեր), որոնք Մայր Աթոռի Ապատեղեկատվական համակարգի և «Շողակաթ» հեռուստաընկերության հետ համագործակցաբար տեղեկատվական տեռոր են իրականացնում Գարեգին Բ-ի կլանային համակարգի դեմ պայքարող եկեղեցասեր մարդկանց դեմ։
     Ես նույնպես ակամայից քավության զոհ դարձա Գարեգին Բ-ի սանձազերծած և նրա եկեղեցական ու աշխարհական նազիր-վեզիրների իրականացրած կրոնական աննախադեպ հալածանքներին։ Ինձ վարկաբեկելու միտումով համացանցում և դրա սահմաններից դուրս տարբեր հերյուրանքներ և զրպարտություններ տարածեցին՝ իրենց կեղտոտ պիտակները ինձ վրա փակցնելով։ Այս առնչությամբ արդեն իսկ իրավապահ մարմիններն աշխատանքներ են տանում։
     Իսկ ինչո՞ւ են Գարեգին Բ-ն ու գարեգինապաշտների ոհմակը իրենց հոգեվարքի մեջ այդքան վառված ինձնից, որ արդեն կառչում են փրփուրներից։ Պատասխանը շատ պարզ է։ Քանի որ ես, քաջածանոթ լինելով ներքին խոհանոցին, ջանք չխնայեցի և մեծապես նպաստեցի, որ Գարեգին Բ-ի և իր կլանի գառան կեղծ դիմակները պատռվեն՝ նպատակ ունենալով Հայ եկեղեցին ազատագրել այն պատանդառած «սրբազան» ավազակաորջից։ Եվ ինչպես իմ ծանոթներից մեկն ինձ անվանեց՝ «Դու էլ Հայ եկեղեցու «Սասնա ծուռ» -ն ես», դա միայն պատիվ է ինձ համար։
     Գարեգին Բ-ի գոռոզությունը, չարությունը, լկտիությունը, նենգությունը և վրեժխնդրությունը չափ ու սահման չունեն։ Նա ընդունակ է ամենաստոր արարքների՝ կուլիսների ետևից և ուրիշների ձեռքով։ Գարեգին Բ-ն ժամանակին ծրագրեց ինձ թունավորել, բայց չհաջողեց, կամեցավ ինձ բանտարկել, բայց ձախողեց, փորձեց իմ առջև փակել բոլոր ճանապարհները, սակայն վրիպեց։
     Ճշմարիտ և հավիտենական միակ Աստծուն ուրացած՝ Գարեգին Բ-ն իրեն դրել է մարդահնար աստծու տեղ և իր անձից ձուլել «ոսկե հորթ» (հմմտ. Ելք 32: 2-4) ՝ ի պաշտամունք խավարամիտ մոլորյալների։ Նա իրեն զգում է մի նոր Դիոկղետիանոս, մի նոր Լենկ-թեմուր, մի նոր Չինգիզ խան, մի նոր Աթաթուրք... Մինչդեռ իրականում նա ոչինչ է, և ըստ Սուրբ Գրքի՝ նմանվել է անհամացած աղի (հմմտ. Մատթ. 5: 13), խավարած աշտանակի (հմմտ. Մատթ. 6: 23-24), մեռելոտի ոսկորի (հմմտ. Մատթ. 23: 26), դաշտանի լաթի (հմմտ. Եսայի 64: 6-7) ...
     Թող Աստված փրկի մեզ այս պատուհասից և առավել վատթար փորձանքներից. ամեն։
    
     Եղիա Խաչատրյան
     Մայր Աթոռի նախկին միաբան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3574 | 0 | 0
Facebook