Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՀԵՐՈՍԸ

21:12, կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՀԵՐՈՍԸ

Աշոտ Ալեքսանդրի Ադամյան
     Շուշիի ազատագրման հերոսը
     ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԵՐՈՍ
    
    
     ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ
     Ծնվել է 24․03․1972 թ.Ստեփանակերտ
     Զոհվել է 08․05․1992 թ․ Շուշի
    
     նԱԽԱԲԱՆ
     Մեր պատմության մեջ, պատմանշված հաղթանակների կողքին, մեծ տառերով է գրվում Շուշիի ազատագրումը, երկար տարիներ պատմական մեր քաղաքը գերության մեջ էր ու ահա եկել էր պահը պատմական անարդարության վերջը տալու ու հայրենի քաղաքին ազատությունը տալու, որը կոչվեց՝ Հարսանիքը լեռներում, ու նշվեց հաղթանակը բերդաքաղաքում և այդ ամենը ի շնորհիվ մեր ազատամարտիկների և ղողանջեց զանգը Սուրբ Ղազանչելոցի, որ արդեն ազատ է մեր Շուշիին ։
     Պատերազմում հաղթանակները, հենց այնպես չի տրվում, տրվում է հերոսների կյանքի գնով ու մենք մեր գողտրիկ բնակավայրը ազատագրելիս, շատ նվիրյալ հերոսների համար հրաժեշտի համազարկեր տվեցիք ու ասեցիք հավերժ փառք Ձեզ մեր անմահ հերոսներ, նրանցից մեկն էլ Աշոտ Ադամյան է
     ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
     Աշոտ Ալեքսանդրի Ադամյան
     Աշոտ Ալեքսանդրի Ադամյանը ծնվել 1972թ. մարտի 24-ին ք. Ստեփանակերտում: Սովորել է Ստեփանակերտի N3 միջնակարգ դպրոցում: Իր ֆիզիկական կոփվածության շնորհիվ դպրոցական տարիներին բազմիցս արժանացել է տարբեր գովասանագրերի, մրցանակների, շնորհակալագրերի և բազմիցս գրավել է առաջին տեղեր: Զբաղվում էր ֆուտբոլով և գրանցել էր բարձր առաջադիմություն վերոնշյալ մարզաձևում: 18 տարեկանն լրանալուց հետո Աշոտը զորակոչվեց ԽՍՀՄ բանակ, նա ծառայության անցավ Կալինենգրադի ցամաքային զորքերում, իր ֆիզիկական ցուցանիշների շնորհիվ: Ղարաբաղյան շարժումն սկեսլուց հետո արյան կանչը նրան հետ բերեց Ղարաբաղ: Շարժմանն մասնակցելու հետ միասին նա նաև նորից վերսկսեց իր ֆուտբոլային կարիերան: Բավականին խոստումնալից ֆուտբոլիստ էր. խաղում էր Ստեփանակերտի «Երազանք», «Արցախ» և Կապանի «Սյունիք» ֆուտբոլային թիմերում: Վերջինիս կազմում 1991թ. դարձավ հանրապետության չեմպիոն: Աշոտի երազանքը հայտնի ֆուտբոլիստ դառնալն էր: Աշոտը հանդես էր գալիս վորպես հարձակվող և իր հաշվին գրանցել էր բազմաթիվ գոլեր և գոլային փոխանցումներ: Բայց պատերազմն սկսվելուն պես, թողնելով իր սիրած ֆուտբոլը, նա վերջին անգամ այցելեց Երևան, սիրած աղջկան` Գայանեին, հրաժեշտ տալու և վերադարձավ Ստեփանակերտ, համալրեց Հայրենիքի պաշտպանների շարքերը: Ֆուտբոլի գնդակը զենքով փոխարինած Աշոտն ընդամենը 20 տարեկան էր:
     Աշոտը մասնակցեց բազմաթիվ ազատագրական մարտերի: 1992 թվականին մայիսի սկզբին պաշարված Ստեփանակերտի խաղաղ բնակչությունը դեռևս ծվարած էր արդեն կիսավեր շենքերի նկուղներում: Թշնամական ռազմակայանի վերածված Արցախի հինավուրց մայրաքաղաք Շուշիի և շրջակա գերիշխող բարձունքներից զօրուգիշեր իրականացվող հրթիռահրետակոծության հետևանքով զոհերի ու վիրավորների թիվն օրեցօր աճում էր, նկուղներում ծնված երեխաներ կային, որոնք դեռևս արևի երես չէին տեսել: Շուշիի ազատագրումը կենաց-մահու հարց էր:
     Ճակատագրի բերումով Շուշիի ազատագրման օրը Աշոտը պիտի գրոհի գնար ռազմագործողության նույն՝ արևելյան ուղղությամբ: Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 02.30 սահմաններում Աշոտը՝ «Ագո» ջոկատի կազմում մյուս ստորաբաժանումների հետ հարձակման անցան Շոշ գյուղի ուղղությամբ:
     Անողոք մարտեր մղելով՝ հայ ազատամարտիկները հաղթահարեցին զառիվեր ձորակի բնական արգելքը, ապա ֆիննական տնակների շրջանում ճնշեցին հակառակորդի դիմադրությունը և գրավեցին անասնապահական ֆերմայի առաջին շենքը: Սակայն երկրորդում, որտեղ հավաքվել էին «Երեք աշտարակների» բարձունքից փախած ադրբեջանցիները, հանդիպեցին կատաղի դիմադրության: Նույն գիշերը Ագոյի ջոկատն առաջխաղացման ժամանակ ընկավ հակառակորդի ականանետային կրակի տակ: Այնուհետև, երբ ջոկատը բարձրացել էր Կարկաչա գետի արևմտյան ափամերձ բարձունքները, անկանոն նահանջող թշնամու դավադիր գնդակից զոհվում է մեր հերոսը՝ Աշոտ Ադամյանը:
     Պարգևատրումներ
     Հետմահու պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամունացած չէր։
     ամփոփված է Ստեփանակերտի քաղաքային պանթեոնում:
     Վերջաբան
     Հավերժ փառք Աշոտ Ադամյանին Շուշի ազատագրություն անմահ հերոսներին ու փառք մեր կողքին ապրող հերոսներին, որ իրենց կամքով, ոգով կերտեցին մեծ հաղթանակը ու հիմա ազատ է մեր Շուշիին ու Լեռնային Արցախը ։ Շուշի Ղազանչելոցում լսվում է հայի աղոթքը, դեռ նրա պատերի մեջ արձագանքում է ազատագրության մարտիկի հաղթական խրոխտ երգը, նրանց պարը, Շուշիին հիմա զարթոնք է ապրում ու նոր մանուկների ճիչով լցվում մեր քաղաքը ու այս ամենը մեր հերոսների շնորհիվ։

Հերոսի կենսագրությունը ու լուսանկարները տրամադրեց հերոսի հարազատը ՝
     Արտաշես Արմոյի Ադամյանը
     Նախաբան ու կենսագրությունը հավաքեցը՝
     Սուրեն Վուրգի Ոսկանյանը
     24 մարտի 2018 թվական
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6846 | 0 | 0
Facebook