Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նրանց համար, ովքեր թերագնահատում են Հայկ Մարությանին

Արմեն Ալոյան
Հեղինակ`
Արմեն Ալոյան
10:17, շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
Նրանց համար, ովքեր թերագնահատում են Հայկ Մարությանին

Երեկ Սլովենիայի խորհրդարանը նախկին խեղկատակ (комик) 40 ամյա Մարյան Շարեցին ընտրեց երկրի վարչապետ: Նա 2010թվականին ընտրվել էր քաղաքապետ և 2017թվականի նախագահական ընտրություններին ստացել ընտրողների ձայների 47 % -ը:

Մեզ մոտ ոմանք թերագնահատում են Հայկին, թե նա դերասան է և քաղաքապետ չի կարող աշխատել: Հետաքրքիր է, թե ինչո՞վ էին առավել նրանք, ովքեր նախկինում ղեկավարել են մեր քաղաքը: Իհարկե, թերագնահատողները սովոր ենք քաղքենիական, բյուրոկրատական, արհամարհական վերաբերմունքի, երբ պաշտոնյան իրեն վեր է դասում իր ընտրողներից: Համոզված եմ նաև, նախկինների համեմատ, տարբերությունը մեծ է՝ Հայկը չի գողանա, փայ չի մտնի, չի թալանի, գրագետ ու կիրթ է: Իսկ քաղաքապետարանում հազարից ավելի մասնագետներ կան, ովքեր կկատարեն իրենց մասնագիտական պարտականությունները:

Երեկ համոզվեցի նաև, որ նա, ի տարբերություն նախկին ուրիշների, արդարամիտ է և դերասանություն անում է միայն բեմում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
14871 | 0 | 0
Facebook