Համենայն դեպս, ես ինձ դասում եմ հիմարացածների, բայց ոչ երբեք՝ խաբվածների մեջ: Հարգելի պատճառներով. սցենարը գրելա Սերժը ու մենակ իրա մի շատ նեղ շրջապատ կիմանար էդ քայլային զարգացման բնույթ կրող սցենարի վերջնանպատակը: Ի սկզբանե, որպես հիմարացած, բայց ոչ երբեք որպես՝ խաբված, ես ու իմ նման հարգելի պատճառներով հիմարացածները, հստակ տեսել ու ցույց են տվել կատարվող ամբողջ խեղկատակության կեղծ բնույթը: Խոստովանենք, որ վերջնանպատակը՝ Ռոբերտ Քոչարյանի ռեստավրացիան, հիմարացածներիցս և ո՛չ մեկը Ի ՍԿԶԲԱՆԵ ի վիճակի չէր ցույց տալ: Ամեն դեպքում իմ՝ որպես հիմարացածի համար, խիստ կասկածելի էր, որ Նիկոլի նման ժամանակավոր ոչ թե վարչապետը, այլ՝ ԳՈՐԾԱԿԱՏԱՐ - խրտվիլակը, չի՛ կարա գտնվի Հայաստանի քաղաքական ղեկավարության գլխին:
Ըստեղ արդեն գրեթե բոլոր հարցերը տեղն են գալի. թե ինչի՞ ժամանակավոր վարչապետ, ինչի՞ Նիկոլը չպահանջեց Սերժի հրաժարականի հետ միասին նաև ՀՀԿ խմբակցության կապիտուլյացիան խորհրդարանից, ինչի՞ Սերժը փոխեց Սահմանադրությունը ու ինչիյա՞ Նիկոլը համաձայնվում խաղալ էդ Սահմանադրության կանոններով, ինչի՞ ըստ էդ սահմանադրության բանակին արգելվածա խառնվել ներքաղաքական պրոցեսներին ու ըտենց շարունակ:
Փաստորեն, Հայաստան աշխարհում վերջին քսանյոթ տարվա ու առաջիկա տարիների համար քաղաքականություն կոչվածի հիմնաքարը հանդիսանումա ղարաբաղյան թմբուկը: Էդ մի էստաֆետայա, որը իշխանության հանձնման - ընդունման հարցում մեծ խաղաթուղթա հանդիսանում ղարաբաղյան կլանի ներկայացուցիչների համար: Լևոնը Ղարաբաղի թեմայով էկավ - գնաց, Ռոբերտն ու Սերժը նորից նույն թեմայով, իսկ հիմա ամեն ինչ մնացելա նույնը. պտի նորից նույն կլանից Քոչարյանը հետ գա ու հաստատի տրամաբանությունը, մի տրամաբանություն, որը մաղթել էր Սերժը: Սերժը ո՛չ մի ավելորդ բառ չի խոսացել էսքան ժամանակ:
Սերժի մտահղացրած սցենարի վերջին ակորդը կլնի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչը նշանակումա, որ Սահմանադրության համաձայն վարչապետ կընտրվի խորհրդարանի կողմից Ռ. Քոչարյանը: Էդ պատճառովա, որ Նիիկոլի համար Սահմանադրություն փոխելու հարց գոյություն չունի. ինքը խաղումա սերժական սցենարով: Ըստեղ նաև հասկանալիյա դառնում, թե ինչի՞ էր Նիկոլ կոչվածը դեռևս ապրիլին գոռում հրապարակում, որ ո՛չ ոք չպետքա կասկածի տակ դնի առաջիկայում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկության փաստը:
Մնացած տեխնիկական մանրամասները կասի ինքը՝ Ռ. Քոչարյանը իրա տված վերջին հարցազրույցում: Տեսանյութը նայեք մեկնաբանության դաշտում:
Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շվեդիա, Էնշոփինգ
17.08.2018