Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

ՄԻ ՀԱՄԵՍՏ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄԱՍԻՆ

17:50, չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
ՄԻ ՀԱՄԵՍՏ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄԱՍԻՆ

Երբ երեխան ծնվում է՝ նրա հոգին մաքուր գրատախտակ է, և նրա վրա կարելի է գրել՝ ով ինչ ցանկանա:

Տակավին վերջերս, մի ամիս էլ չկա, որ ծանոթացա այս հրաշալի երիտասարդի հետ, ում հոգին մանկան նման անբիծ է, մաքուր ու ջինջ է:

Մարդուն էապես ճանաչել և՛ հեշտ է, և՛ դժվար:

Որպես հոգեբան ես արագ ճանաչեցի այս համեստ, տխուր աչքերով և թախծոտ ժպիտով երիտասարդին:

Խոսքս ոչ այլ մեկի, քան Ժորա Աբգարյանի մասին է:

Այն մարդիք, ովքեր ունեն փոքրիշատե ճանաչում` նրանք արդեն ճանաչված են և վայելում են շրջապատի սերն ու հարգանքն իրենց գտած ճանաչման շնորհիվ:

Ահա այս համեստ ու բարի երիտասադի նմաններին ու հենց նրա'ն պիտի ներկայացնել մեր հանրությանը, որ գրեթե միշտ կամ շատ հաճախ աննկատ են մնում այս դարին ոչ այնքան բնորոշ, բայց և շատ գովելի ու ընդունելի համեստությամբ:

Մա'րդ` որն արժանի է գովեստի, մա'րդ` որի անունն արժանի է հիշատակելու և գովաբանելու:

Այո՛, Ժորան ինձ գրավեց իր համեստությամբ, ապա՝ ժպիտով:

Համեստություն, որ սովորական չէր, որ ճառագում էր անգամ համակարգչի էկրանի այն կողմից:

Ժպիտ, որի խորքերում կար ցավ, վիշտ ու արցունք, որ թաքցնում էր այդ մեկ բառի՝ ժպիտի մեջ:

Ու դա հասկացա ե՛ս՝ մեծ հոգեբանների կողքին դասվող փոքր հոգեբանս:

Ակնածանքով էի խոսում նրա հետ, ու հիմա էլ է այդպես. մի փոքր էլ մտածելով, թե ի՞նչ բառ օգտագործեմ, ինչպե՞ս խոսեմ նրա հետ, որ իմ միամիտ անփութությամբ չցավեցնեմ նրա, առանց այն էլ, ցաված սիրտն ու հոգին:

Երիտասարդ է նա տակավին՝ դեռ մի ողջ կյանք կա նրա առջևում, լի է ավյունով, եռանդով, նպատակներով ու ձգտումներով:

Մենք միասին աշխատւմ էինք նրա եղբոր՝ քառօրյա պատերազմի անմահ հերոս Տիգրան Աբգարյանի հուշ-ցերեկույթը կյանքի կոչելու վրա: Որը կայացավ 2017 թվականի հոկտեմբերի 14-ին:

Ահա, թե ինչու էի վերևում ասում՝ որ հանկարծ չլինի, թե իմ միամիտ անփութությամբ ցավեցնեմ նրա, առանց այն էլ, ցաված սիրտն ու հոգին:

Այս դաժան կյանքում և կյանքի ցանկացած իրավիճակներում միայն ժպիտն է, որ կօգնի ապրել: Լացել բոլորն էլ կարող են, անգամ նորածինը, իսկ ժպիտը ոչ բոլորին է հատուկ: Բայց նա, ով կարողանում է ժպտալ և շրջապատին էլ ժպիտ պարգևել` ուրեմն նա մե’ծ մարդ է: Իսկ մեր Ժորայի պարագայում դա ակնհայտ է: Քանզի նա հերոս եղբայր կորցնելով՝ պատրաստ է ոռնալ վիրավոր ու ամեհի առյուծի նման… Բայց նա անյքան ամուր կամքով է օժտված, որ այդ սոսկալի ցավը թաքցրած սեփական սրտում, արցունքները պահած կոկորդում՝ հարկ եղած դեպքում ժպտում է իր ժպիտով շատ սիրուն:

Մի համեստ ու բարի երիտասարդ, ով ուզում է բոլորին օգնե՛լ… Ով ձգտում է բոլորին ժպիտ նվիրել, երբ ի՛նքը ժպիտի կարիք ունի:

Երբ աշխատումէինք միասին՝քսան օր, որից հետե մեր մտերմությունը հավերժանալու փուլի մեջ մտավ՝ ես կարդացի նրա հոգին, կարողացա զգալ նրա հոգու լուսավոր ու վեհ լինելը:

Որքան էլ ամուր ու հզուր կամքով լի ուժեղ տղամարդ է, ում կոտրելն ու ընկճելը շատ դժվար է՝ նույնքան էլ փխրուն է ու նուրբ սիրտը նրա, որ ունի հարազատների և ընկերների սաթարման կարիքը, ովքեր էլ միշտ նրա կողքին են:

Ցավում եմ, որ նրա եղբայրը՝ մեր ազգի անմահ հերոսն այսօր մեր կողքին չէ, բայց հիացմունքով ու հպարտությամբ էի հետևում Ժորայի ամեն մի քայլին, ամեն մի արածին ու ասածին, որ միասին աշխատելու օրերին նա անում էր եղբոր հիշատակին նվիրված միջոցառման համար, որ վերջինս բարձրամակարդակ անցնի:

Ու այդպես էլ եղավ:

Ամեն անգամ, երբ զրուցում եմ այս անհատի հետ՝ մի նոր բանալի եմ գտնում նրա հոգին բացելու և հասկանալու համար: Եվ երբ այդ բանալիով շա՜տ զգուշորեն փորձում եմ բացել նրա հոգու այդ փակ դուռը՝ տեսնում եմ այնտեղ մի զարդ, իսկ այդ զարդի անունն է հոգով ՄԵ'Ծ ՄԱՐԴ:

Իսկ ինչու՞ Է նա ՄԵ'Ծ ՄԱՐԴ՝ քանի որ նրա ներսում կա մի սոսկալի ցավ, որ կարելի է մտածել, թե ուր որ է՝ այս եիտասարդը չի դիմանա այդ ցավին ու կպոռտկա, ինչպես վագրը վիրավոր:

Բայց ո՛չ, Ժորան ուժե՛ղ է, նա ապրո՛ւմ է, նա նաև ժպտու՛մ է… Նա ժպտում է, որովհետև լավ գիտի, որ ժպիտը կյանք է ու ապրեցնող: Իսկ ՄԵԾ ՄԱՐԴՈՒ նրա ոգին ծածուկ տեղից զարդարում է վերջինիս արտաքնապես:


    

Սիրելի եղբայր,

Իմ լավ բարեկամ,

Որքան էլ թախծես,

որքան էլ տխրես՝

Միշտ հիշիր՛.

Չի՛ եղել մարդ

Լացած չլինի,

Տառապած չլինի,

Ամենազոր մարդիկ անգամ

Հուսահատվել են, փնտրել բարեկամ…

Եթե այդպես է՝ եղիր միշտ հպարտ,

Որ ծնվել ես ՄԱ՛ՐԴ…


    

Աաում են ժպիտն ամեն ուր է, պարզապես երեխայի նման, նա էլ է ուզում, որ գտնեն իրեն ու հասկանան:

Եվ նա դա գիտակցելով՝ չի խլում ոչ ոքի ժպիտը, չի կարելի սեփական ժպիտը խեղդել, քանզի մարդկային ժպիտը միայն տվյալ մեկին չի պատկանում, այն շատերինն է, ու այն խեղդելով մարդիկ խլում են իրենց սիրող մարդկանց ժպիտը ևս: ՉԷ՞ որ նրանք էլ մեր ժպիտի կարիքն ունեն՝ այդ ժպիտով են ապրում:

Նա ժպտում է, բայց նրա երակներում վրե՛ժ է հոսում, վրեժ իր եղբորը կյանքից զրկողի հանդեպ:

Այլ պարագայում, որպես հոգեբան, գուցե ես նրան հետ պահեի վրեժի ցասումից, չնայած ոչ թե գուցե, այլ միանշանա՛կ հետ կպահեի, բայց հիմա նրան ինչպե՞ս հետ պահեմ այդ մտքից, երբ ի՛նքս եմ տարված այդ մտքով:

Ահա այսպիսին է ժորա Աբգարյան մարդ-անհատը՝ թախծոտ, բայց և ամուր կամքով լի ու անկոտրում:


    

Հոգեբան Մարինե Մանուկյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
4363 | 0 | 0
Facebook
COMMENT.am