Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Չբյուրեղացվող հեղափոխություն - մաս 3

16:24, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Չբյուրեղացվող հեղափոխություն - մաս 3

Հեղափոխությունը անդառնալի փաստ է, բայց գրավված ամրոցում որոշ միջնապատեր համառում ու բոյկոտ էին կազմակերպում (Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան և այլն) կամ դեռ համառում ու բոյկոտում են (Ռոբերտ Քոչարյան, «ամենայն հայոց» կաթողիկոս և այլն):
     Սետեղծված բարդ թվացող իրավիճակը իրականում ունի շատ պարզ և փոխշահավետ լուծում: Աշխարհի բոլոր կրոնները մարդուն տալիս են մարդ մնալու, այսինքն դարձի գալու հնարավորություն՝ ապաշխարություն:
    
     Իրավիճակի օպտիմալ հանգուցալուծում
    
     Ռոբերտ Քոչարյանը իր և երկրի շահերից ելնելով հրապարակավ ներողություն է խնդրում ամբողջ հայ ազգից և որպես անկեղծ զղջման ապացույց՝ մատնանշում է իրեն ուղղակիորեն և անուղղակիորեն պատկանող ներքին և օտարերկրյա բոլոր ակտիվները՝ ինքնակամ տալով դրանց ազգայնացման համաձայնություն: Այս հանգամանքը բարձրացնում է հենց իր վարկանիշը, ազգը Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքի նման բավարարված է, նրա ձերբակալման հարցը դառնում է երկրորդային: Սերժ Սարգսյանը ապաշխարության առաջին քայլը արեց, սակայն երկրորդը դեռ առջևում է: Նույնը վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանին:
     Նույնը վերաբերվում է նախկին սխալ կառավարող իշխանական համակարգի բոլոր խոշոր, մանր ու միջին տրամաչափի տարբեր ոլորտների ներկայացուցիչներին և այդպես մինչև մեզ՝ շարքային քաղաքացիներիս:
     Սա վերջապես հնարավորություն կտա ձերբազատվել ներքին պառակտող խնդիրներից ու ազգովի համախմբվել Հայաստանի շինարարության գործին: Ինչպես զորավար Անդրանիկն էր ասում. «Գլուխդ բարձին դնելուց առաջ մի քիչ մտածիր ազգիդ մասին»:
     Աստված մեզ խելք, իմաստություն և զորություն տա:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1844 | 0 | 0
Facebook
COMMENT.am