Պատմության մեջ գոյություն ունեցած հիմնական հեղափոխությունների պատմությունը մեզ ստատիստիկ ձևով բացատրում ու ապացուցումա, որ հեղափոխությունը արել են ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԸ:
Էդ նորմալ ու օրինաչափ բանա:
Ամեն մի լուրջ հեղափոխություն նպատակ ունի ոչ միայն սոցիալ - տնտեսական կացութաձև փոխել, այլև տվյալ կացութաձևին համապատասխան ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ողջ համակարգը վերանայել ու փոխել: Սոցիալ - տնտեսական հարաբերությունները անբաժան են իրավական հարրաբերություններից: Էդ պատճառով իսկական հեղափոխությունը ունի իրա զավակներին՝ սկսած գրող, իրավագետ լուսավորականներից ու պրակտիկ գործիչներից՝ Ջոն Լոկ, Մոնտեսքյո, Վոլտեր, Թոմաս Ջեֆֆերսոն, Թոմաս Փեյն, Ռոբեսպյեր, Դանտոն, Լենին, Ստալին... Թվարկելը անգամ վիրավորական գործ կլնի, քանի որ դրանք կազմում են վիթխարի հեղափոխական աստղաբույլ՝ մեկը մյուսին իրա հեղինակությամբ չզիջող, բոլորն էլ փայլատակող:
Այդպիսով, մարդկության ճակատագիր փոխած բոլոր տեսակ հեղափոխությունների թիկունքում կանգնած են էղել իրավաբանները: Իսկ մեզ ի՞նչ են ուզում տխմարաբար համոզել... Թե իբր Հայաստանում էլա էղել հեղափոխություն, բայց թե ինչիյա՞ ամեն բան շարունակում մնալ նույն սոցիալ - տնտեսական, իրավական տխմար հարաբերությունների համակարգի մեջ՝ հրաժարվում են բացատրել: Թերևս պտի ի վիճակի ըլնեն բացատրեն: Իսկ բացատրությունը էնա, որ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԷՂԵԼ: Ա՛յ թե ինչի փողոցային կեղծ պայքարով ցուցադրվող իշխանության հանձնման - ընդունման սովորական ակտի անունը այլասերեցին ու դրեցին ՝՝սիրո և համերաշխության՝՝ հեղափոխություն: Թե էդ ի՞նչ տեսակ հեղափոխությունա, մարդկությանը հայտնի չի: Սա, ըստ էության, այլասերվածների հեղափոխությունա՝ ամեն բան այլասերելու նպատակով:
Դե հիմա համեմատեք կնգա նման ղժղժացող լրագրող Նիկոլին նախորդ դարերում ապրած ու գործած իսկական հեղափոխական - իրավաբանների հետ... Նիկոլը նրանց կողքին խղճուկ ու ողորմելի սողունա: Ամոթ էլա անգամ համեմատելը: Ինքը չի՛ կարա կոչվի հեղափոխական: Ինքը իրավաբան չի, ոչ էլ մի ինչ որ արմատական՝ հեղափոխական նշանակության բանա մտադիր փոխել երկրում: Ինքը ավելի մուրացկանա, քան իրա նախորդները միասին վերցրած: Ինքը պատրաստա կապիտուլյացիայի գնալ սորոսական ու հազար տեսակ հիմնադրամների առաջ ու տրված մի քանի միլիոն դոլար փողի դիմաց ոչնչացնել ավանդությանին հասարակության բարոյական բոլոր տեսակ նորմերը: Ինքը ուրիշ բանի համարա կարգված: Կարգվածա, որ հրեշավոր մասշտաբների հանցագործությունները մանրիկ հանցագործություններով ծածկի: Ինքը մանրիկ հանցագործներին, անգամ հանցագործության հետ կապ չունեցող անձանց պրոպագանդայով հայտարարումա որպես գլխավոր հանցագործներ, իսկ գլխավոր, իրական հանցագործներին առաջադրվում են անհեթեթ մեղադրականներ, որոնք հեշտությամբ պտի հերքվեն ծախու դատարաններում ու ամեն բան դրանով ավարտվի:
Չմոռանանք ևս մի կարևոր բան: Իսկական հեղափոխականը ունի մեծատառերով ասված տղամարդուն բնորոշ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ու ԿԱՄՔ, հավատումա իրա ասածին ու դրանով վտանգավորա բոլոր հակահեղափոխական ուժերի համար: Նիկոլը անգամ իրա կնգա վրա ՝՝դուխով՝՝ չի կարա գոռա: Նորմալ տղամարդը սեփական կնգան՝ իրա բազմազավակ էրեխեքի մորը, երբե՛ք չի թողնում խառնվել քաղաքականության մեջ:
Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շվեդիա, Էնշոփինգ
12.08.2018