Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կայնքի խոսք աղանդի հոգեւոր հայր Ուլֆ Էքմանը` տամպլիերի հանդերձներով մասնակցում է ինչ-ինչ խորհրդավոր ծիսակատարության

00:19, երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ.
Կայնքի խոսք աղանդի հոգեւոր հայր Ուլֆ Էքմանը` տամպլիերի հանդերձներով մասնակցում է ինչ-ինչ խորհրդավոր ծիսակատարության
    
    
     Ամենայն հավանականությամբ` հենց այդ նույն 2008-ի նոյեմբերին է, որ «Կյանքի խոսքի» պարագլուխները Հռոմում ընդգրկվել են եւ կաթոլիկ բնույթ ունեցող Տամպլիերների ուխտում: Ճիշտ է, պաշտոնապես կաթոլիկներին արգելված է մասոն լինել, սակայն բազում վկայություններ կան, որ մասոնական որոշ կառույցներ, այդ թվում եւ` Տամպլիերների ուխտը, ենթարկվում են Վատիկանին կամ առնվազն ասոցացված են նրա հետ: Ուլֆ Էքմանի` տամպլիերական հանդերձներով լուսանկարները արված են 2010-ին, իսկ հրապարակային շրջանառության մեջ են հայտնվել այս տարվա ամռանը: Արթուր Սիմոնյանի լուսանկարները տամպլիերական հանդերձներով մեր ձեռքում առայժմ չի հայտնվել, սակայն պետք է ուշադրություն հրավիրենք հետեւյալ հանգամանքի վրա:
     Հենց 2009-2010 թվականներին Հայաստանում տեղի ունեցավ «Կյանքի խոսքի» հետեւորդների քանակի կտրուկ աճ, եւ դա դարձավ մեր երկրի խոշորագույն աղանդը: Հենց այդ թվականներին էլ բավականին ինտենսիվ սկսվեց բոլոր տեսակի ավետարանչական աղանդների կլանումը «Կյանքի խոսքի» կողմից: Ճիշտ է, ավետարանչական եւ հիսունական որոշ խմբեր փորձում են դիմադրել այդ գործընթացին եւ թշնամացած են Արթուր Սիմոնյանի հետ, սակայն դա պետք է դիտարկել հենց Վատիկանի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների` խարիզմատների նկատմամբ հսկողություն հաստատելու համար պայքարի ենթատեքստում: Բնականաբար, այդ պայքարում հաղթում է նա, ով ավելի արդյունավետ է ֆինանսական միջոցների եւ տարատեսակ գաղտնի օպերացիաների ոլորտում: Այս պահի դրությամբ, կարծես թե, մրցակցությունում առավել շահեկան դիրքում է Վատիկանը:
     Բայց, բոլոր դեպքերում, մեզ համար դա նշանակություն ունի զուտ հակառակորդին ճանաչելու տեսանկյունից, զի օտարի հոգեւոր ազդեցությունը, լինի դա ամերիկյան թե վատիկանյան հսկողության ներքո, մեզ համար հավասարապես խորթ ու անընդունելի է: Առավել եւս, որ դա առաջ է տարվում հազարավոր եւ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների փաստացի զոմբիացման միջոցով: Իսկ դա արդեն շատ լուրջ սպառնալիք է պետականությանը եւ ազգային անվտանգությանը, ուստի, հրատապ է դառնում «Կյանքի խոսքի» գործունեությունը մեր երկրում արգելելու հարցը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
     «Իրավունք-Հետաքննություն», թիվ 47 (2055), 14-20 դեկտեմբեր, 2011
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5306 | 0 | 0
Facebook