Ապօրինի սեփականացված իմ բնակարանը
Նոր ժամանակներոմ նոր հույսեր արթնացան դատական համակարգի բարեփոխումների նկատմամբ. Նախկինում դատական կառույցների կողմից կայացվել են անօրեն վճիռներ, ոտնահարվել են քաղաքացիներիս իրավունքները, եկել է պահը և մենք ակնկալում ենք մեր խնդրիների արդար լուծում: Դատական կառույցների կողմից իմ իրավունքները ոտնահարվել են իմ սեփական բնակարանի հարցով ՝ ք. Երևան, Թամանյան 3, բնակարան 11: Կնոջս հիվանդության պատճառով տեղափոխվել էի Գերմանիա, բուժման նպատակով, և բնակարանը թողել եմ եղբորս տղային ՝Հմայակ Ղուկասյանին բնակվելու:, Հետագայում տվել եմ վստահագիր բնակարանը վարձակալության տալու համար 3տարի ժամկետով: 05.09.2001թ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Շաբոյանի կողմից կնքվել է պայմանագիր 10 տարի ժամկետով, եղբորս որդու՝ Հմայակ Ղուկասյանի և Նուբար Ջիվանյանի միջև.. վերջինս հանդիսանալով Հ. Ղուկասյանի որդու քավորը, չարաշահելով վստահությունը, կազմել է մի պայմանագիր, որը ըստ էության միակողմանի է, և չի բխում սեփականատիրոջ շահերից, և առանց իմ համաձայնության և գիտության, խաբեությամբ պայմանագրում նշվել է 10 տարի ժամկետ, այնուհետև վարձակալի պահանջով նույն ժամանակով երկարաձգելու իրավունքով: Նոտար Շաբոյանը իրավունք չուներ առանց սեփականատիրոջ համաձայնության բնակարանը ընդմիշտ տիրապետության հանձնել այլ անձի, : Հասկանալի է, որ եղել է կոռուպցիոն դրդապատճառ: Չնայած, 10 տարվա վարձակալության ընթացքում Ն. Ջիվանյանի կողմից թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ, նրանցից է ՝ապօրինի սեփականացված է իմ բնակարանի տակ գտնվող նկուղը: նկուղի հետ կապված դատական վճիռը՝ գործ 3-1544 (ՎԴ) 2003 ըստ որի պարտավորվել է օգտագործել նկուղները առանց գրավ դնելու առանց վարձակալելության տալու, վաճառելու և նվիրելու իրավունքի սակայն խախտելով հաշտության պայմանագիրը 2009թ. Վերը նշված նկուղները գրավադրել էր ԷՅՋ էս ԲԻ ՍԻ Հայաստան բանկում: Այնուամենայնիվ, դատարանը դա հաշվի չառավ և վճռեց պարտադրել ինձ պայմանագրի երկարացում ևս 10 տարով: 06.03.2014թ ՀՀ Վերաքննիչ դատարանի դատական նիստը, դատավոր Ի. Վարդանյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել առանց մեր ներկայության: Բողոքներով դիմել ենք նախկին իշխանություններին, երկրորդ և երրորդ նախագահներին, Պետական անվտանգության կոմիտեին, Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների գրասենյակ, դատարանի անօրեն վճիռների դեմ սակայն անօգուտ, քանի որ Ն. Ջիվանյանը գործել է հովանավորչությամբ: Եվ դատարանները նույնպես կատարել ենի վնաս իմ իրավունքների: Գերմանիայում երկար բուժումներից հետո բժիշկները խորհուրդ տվեցին կնոջս առողջական վիճակից ելնելով տեղափոխվել Հայաստան: Բոլոր բժշկական թղթերը ներկայացված են եղել: Կինս երկար սպասելուց, նյարդանացած այս իրավիճակից 2017թ. Մահացավ իրենց պատճառով, չկարողանալով վերադառնալ իր տուն: Ես 80 տարեկան եմ, եկել եմ Երևան, և նորից հույս է արթնացել այս հարցի արդարացի լուծման համար՝ վերջապես կարողանամ 17տարի հետո վերդառանալ իմ բնակարան: Անօրեն Ջիվանյանը օգտվել է իրեն հովանավորված զգալու կարգավիճակից, անօրինական ճանապարհով սեփականացրել է նաև մեր նկուղը, թաղապետ Ա.Զորաբյանի կառավարման օրոք, հավանաբար գումարի օգնությամբ: Դատարաններում դատավորները պարտադրում էին համաձայնվել նոր պայմանագիր կնքել 1500$ վարձավճարով, սակայն ես համաձայն չեմ եղել, քանի որ կինս հիվանդ էր, պետք էր վերադառնալ տուն: Մինչև այսօր այդ տարածքը օգտագործվում է առանց իմ համաձայունթյան և առանց պայմանագրի: Խնդրում ենք հաշվի առնելով վերը նշված փաստերը, իմ 80ամյա տարիքը, և տուն վերադառնալու ցանկությունս, միջոցներ ձեռք առնել իմ սեփական բնակարանը վերադարձնել ինձ: Ալբերտ Ղուկասյան e-mail: ghukasyanalbert1939@gmail.com |