Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Արցախի Հանրապետության ներկան և ապագան

01:38, երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ.
Արցախի Հանրապետության ներկան և ապագան

Արցախի ժողովուրդը անցել է բազմաթիվ դժվարությունների միջով, իր ճանապարհին հաղթահարելով մեծ փորձություններ, սակայն թշնամին չի կարողացել ընկճել արցախցու անկոտրում և խիզախ ոգին: Բազմիցս արտաքին և ինչու չէ` նաև ներքին թշնամիները փորձել են շեղել արցախահայությանը իր ընտրած ճշմարիտ ուղուց: Եվ այդ բազմաթիվ դժվարությունների կողքին անսասան կագնել է ամբողջ հայությունը և համայն Սփյուռքը: Արցախի գոյության և կայացման բազմաբնույթ գործընթացներում մեծ դեր են խաղացել անվանի զորապետներ, պետական-քաղաքական, հասարակական գործիչներ Վազգեն Սարգսյանը, Արթուր Մկրտչյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Պետրոս Ղևոնդյանը (Պետոն), Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և շատ ուրիշներ, որոնց համար երբեք սեփական հայրենիքի միասնության և վեհության գաղափարը վիճարկման ենթակա չի եղել:

Արցախյան գոյապայքարի և նվիրական հերոսամարտի մարտիկները և պարզապես ակունքներում կանգնած մարդիկ՝ դյուցազնազարմ հայորդիները արյան գնով և ոգու խիզախությամբ կառուցել և արարել են Արցախի լուսաշող ապագայի անսասանելի հիմքերը: Ինչպե՞ս կարելի է այս մարդկանց անունները մոռանալ, ինչպե՞ս կարելի է նրանց չհիշել և չմեծարել, կասկածի ենթարկել նրանց ներդրումը, չէ՞ որ այդ մարդիկ իրենց ողջ կյանքը նվիրաբերել են Արցախի շենացմանը և ինքնակայացմանը: Հայ ժողովուրդը միշտ հիշել և հիշելու է այս մարդկանց և մեծարելու է իր նվիրյալներին՝ փառապանծ գործերի և հայկյան սխրանքների համար՝ հանուն Արցախի պետականության հզորացման, ամենևին էլ չիդեալականացնելով նրանց կերպարները և կուռքեր դարձնելով նրանց: Նենգ թշնամու երազանքն է եղել միշտ գրավել Արցախը, բայց դա նրանց չի հաջողվել և չի էլ հաջողվի, քանի որ Արցախի ժողովուրդի կողքին Հայ ժողովուրդն է և ամբողջ Հայ Սփյուռքը: Եկել է ժամանակը, որ Արցախցին արժանավայելորեն վայելի իր պապենական հողն ու ջուրը, և ապրի խաղաղության մեջ: Ժամանակն է՝ վերջ դրվի այս պատերազմի գաղափարին և ամեն հնարավորը արվի կանխելու այս հակամարտությունը, իսկ այդ քայլի համար անրաժեշտ է վերջ տալ ներքին երկպառակտչական քայքայիչ անմիաբանությանը, լինել միասնական և առաջնորդվել մեկ գաղափարախոսությամբ ՝ «Մենք միշտ եղել ենք, կանք և կմնանք Արցախցու կողքին, կլինենք, պիտի լինենք ու դեռ շատանանք»:


    

Հրանտ Վիրաբյան

05.08.2018թ.

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
534 | 0 | 0
Facebook
COMMENT.am