Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե բանականորեն ուժեղ ես, կարծում եմ, անհաղթահարելի ոչինչ չկա "Հեղափոխությունը երիտասարդի աչքերով"

Անդրանիկ
Հեղինակ`
Անդրանիկ
17:37, կիրակի, 05 օգոստոսի, 2018 թ.
Եթե բանականորեն ուժեղ ես, կարծում եմ, անհաղթահարելի ոչինչ չկա "Հեղափոխությունը երիտասարդի աչքերով"
     «Ոստիկա՛ն, միացի՜ր» «Քայլ արա՛, Մերժի՛ր Սերժին» վանկարկումները լսելիս՝ երիտասարդությունը վեր է թռչում։ Անխոս, թավշյա հեղափոխության գլխավոր հերոսը հայ երիտասարդն էր։ 4-5 տարեկան երեխայից մինչև անչափահաս, անչափահասից մինչև տատիկ ու պապիկ, բոլորին հնարավոր էր տեսնել թավշյա հեղափոխության ժամանակ։ Որպես գաղափարային հանգույց՝ Հեղափոխությունը կատարվեց հայ երիտասարդի շնորհիվ։
     -Երբ անհասկանալի իրավիճակ էր ստեղծվում, - Նշում է Բաղդասարյան Քրիստինան, - ու պետք է որոշեի, մնում եմ ու պայքարում թե՞ գնում եմ տուն, ինքս ինձ մտքում ասում էի "Այլընտրանք չկա" ու Ինձ ստիպում էի ցանկացած իրավիճակում "մնալ"։
     Օհանյան Հեղինեն, այն հարցին թե արդյո՞ք անչափահաս լինելը չէր խանգարում նրան պայքարի դաշտում` նշեց։
     ֊Ինչպես ասացի, ծնողներս դեմ էին, մտածում էին, որ անչափահաս ու «փոքր-մոքր» լինելով հանդերձ` շուտ կընկնեմ ոստիկանության բաժին, բարեկամների ու ծանոթների հետ զրուցուցելիս, ասում էին, որ դա իմ վայրը չէ, որ փոքր եմ ու ապրեմ իմ «անհոգ» կյանքով։ Դե պայքարի ժամանակ ոստիկաններից շատերն էլ մոտենում և ասում էին որ սա անչափահասի տեղ չէ։
     ֊ Ես չեմ սիրում, երբ ասում են, որ անչափահաս աղջիկը պայքարի դաշտում գործ չունի, ֊ ասում է Քրիստինան, ֊աչքիս առաջ են գալիս նստացույցերը, այն օրերը, երբ Փետրվարյան ցրտին լուսացնում էինք Օպերայի սառը հատակին։ Եթե բանականորեն ուժեղ ես, կարծում եմ, անհաղթահարելի ոչինչ չկա։ Օպերայի հատակին քնելիս` ասում էինք, " ով մրսեց, հիվադացավ` սերժ ա, բարի գիշեր։ " Ինձ թվում է, հեղափոխությունը օգնեց ինձ մեծանալ, Ես հասկացա, որ սերը ու հանդուրժողականությունը կարող են քանդել ցանկացած պատ, կարող են անցնել ցանկացած լեռ ու ոչ մի փշալար չի կարող խանգարել դրան։ Կարծում եմ Հեղափոխությունը շարունակվում է, և մենք ենք որոշողը Հեղափոխությունը կհասնի վերջակետին, թե՞ հետընթացք կունենա։ Հեղափոխությունը կլինի այն ժամանակ, երբ մենք՝ բոլորս, մեր մեջ բնակվող սերժին սպանենք։ Եվ ի վերջո հեղափոխությունը կլինի այն ժամանակ, երբ երկրում չեն լինի քաղբանտարկյալներ։ Հեղափոխվիր, որ հեղափոխես։
     Հեղափոխության մյուս ակտիվ մասնակիցներից մեկը Ատաշյան Աննան է, ով Ջավախքում է բնակվում, բայց այնուամենայնիվ Հայաստանն իր տունն է համարում պայքարում է երկրի ազատության համար։ Նա ասում է․
     -Ինձ վրացի ընկերներս միշտ ասում են, գործ չունես արի, քեզ պետք չի խալխի հողը։ Միշտ հակաճառում եմ ու ազգանունս եմ ի ցույց դնում, որովհետև Ես հայ եմ ու իմ մեջ հայի արյուն ա հոսում։ Հեղափոխությունը եղել է։
     Oհանյան հեղինեն նշեց․
     -Հեղափոխություն եղել է, և այն շարունակվում է, երկրում բազում խնդիրներ կան և դրանք միանգամից լուծել չի լինի, ժամանակ է պետք։ Ես հավատում եմ մեր նոր կառավարությանը, հուսամ հուսախաբ չեմ լինի։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3191 | 0 | 0
Facebook