Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նեղմտելու չէ Մխիթար Սեբաստացուն

22:25, շաբաթ, 28 հուլիսի, 2018 թ.
Նեղմտելու չէ Մխիթար Սեբաստացուն
    
Ծուռ կատարների ցցունքի վրա բաշն առերևույթ կախգլխությունն է ի դերև հանում,
     Իշամտրուկի համառությունը մակաբերելով` անպատվությունը չես կոխի թաղար․․․
     Մանրաթելերը ոլոր են անում, միալար խոսքն ու տևական ձյունը բարակ են մանում,
     Բայց եդեմական ճամփի կծիկը, նեղմտելու չէ, հասցնում, ասենք, մինչև Սուրբ Ղազար։
     Սուրբ Նշան վանքից մինչև Սուրբ Ղազար, դժվարին օրեր, և Սեբաստիայից դեպի Վենետիկ
     Ու այդ արանքում` Սուրբ Էջմիածին, Սևանից մինչև Կարինի Հնձուց Աստվածածինը,
     Ի՜նչ ջանք, ի՜նչ եռանդ, անձնվիրություն, ապաշխարելն էր իր լինելության զենքը գենետիկ,
     Նեղմտելու չէ… Եթե մեղքերը «ծանրակշիռ» են, ավելորդ բեռ չէ էլ․․․ ածխածինը։

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4938 | 0 | 0
Facebook