Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շոգ ամառ Նիդերլանդներում

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
00:19, շաբաթ, 28 հուլիսի, 2018 թ.
Շոգ ամառ Նիդերլանդներում
    

    

Սաստիկ շոգեր են պատուհասել Նիդերլանդներին: Այդ մասին իրենց ֆեյսբուքյան էջերում մտահոգություն են հայտնել Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցները: Ստորև ներկայացնում ենք նրանց տեսակետները.


    
    

Hay Azian


    

22 ч. · Остбург ·
     Չկարծեք թե միայն հայաստանում է աննախադեպ շոգ եղանակ: Վաղը

Նիդերլանդներում գրանցվելու է +38՝ այսօր եղել է 36-ից բարձր: Չորային ամառը

հատում է բոլոր ռեկորդները: Թերևս վերջին 100 տարիների ռեկորդը գերազանցվում է: Խոտերը չորացել են, ծառերը ջրազրկվել ու խեղճացել են, բերքը չորանում է: Կարտոֆիլի ու սոխի դաշտերը պարզապես ջուր են աղերսում: Շատ տեղերում բույսերը չորացել են: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Նիդերլանդների համար աննախադեպ, արդեն երեք ամսից ավելի տեղումներ չեն եղել:
     Համենայն դեպս Նիդերլանդների Զելանդ կոչվող՝ մշտապես կանաչի մեջ թաղված մարզի համար սա անսովոր երևույթ է:

Ara Shahbazian
     1976 թվից նման երաշտ չի եղել։ Եթե այսպես շարունակվի, կարող են վտանգավոր հետևանքներ լինել։ Ողջ Հոլանդիայում 1, 5 - 2, 0 մետր փորես, ջուր դուրս կգա... Այսինքն բոլոր շենքերի ու շինությունների, այդ թվում ծովը պահող ամբարտակների հիմքերի տակ ջուր է։ Եթե երկար ժամանակ անձրև չի լինում, ստորգետնյա ջրի մակարդակն իջնում է ու առաջանում են դատարկ տարածքներ, որոնք կարող են շինությունների ծանրությանը չդիմանալ։ Իսկ եթե, Աստված չանի, ամբարտակները ի վիճակի չլինեն ծովի դեմն առնել, հետևանքների մասին մտածելն իսկ ահավոր է..

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3894 | 0 | 0
Facebook