Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ի վերջո, ի՞նչ են ուզում. մեր հաղթանակած, հզոր բանա՞կը թուլացնել». լեգենդար հետախույզ

Հեղինակ
Հեղինակ`
Հեղինակ
10:01, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
«Ի վերջո, ի՞նչ են ուզում. մեր հաղթանակած, հզոր բանա՞կը թուլացնել». լեգենդար հետախույզ

Արցախյան ազատամարտիկ, լեգենդար հետախույզ, «Գեւորգյան» մարտարվեստի դպրոցի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ զգուշացնում է, որ վերջին շրջանում ակնառու են դարձել պետության հիմնասյուների եւ ազգայինի դեմ որոշ արշավներ, որոնց բնույթն ու ձեռագիրը թույլ է տալիս մտածել, որ այս ամենի հետեւում պատվիրատուներ կան` իրենց հստակ նպատակներով հանդերձ:


     ա.
Հայ Առաքելական Եկեղեցին, ոտնձգություններով ճանապարհ է հարթվում եւ էլ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում աղանդների համար: Ըստ Գ. Գեւորգյանի, այս երեւույթների թիրախում են.

բ. Ազգային արժեքները փորձում են ստորադասել գլոբալիզացիոն պրոցեսներին, դա ներկայացնելով որպես համաշխարհային զարգացման գործընթացներին ինտեգրվելու երաշխիք, մինչդեռ ոչ մի պետություն դեռ առաջ չի անցել ու չի հաջողել, երբ իր ազգայինը ստորադասել է, պետք է համընթաց քայլել, որ իրապես առաջ գնանք:

գ. Ակտիվորեն շրջանառվում է ԼԳՏՊ համայնքի իրավունքների պաշտպանության հարցը, արհեստականորեն ժողովրդի վզին փաթաթելով մի երեւույթ, որի հետ մեր մենտալիտետը երբեք չի համակերպվելու:

դ. Շրջանառում են հայրենասիրությունը կեղծ կատեգորիա մոտեցումը, դրանով քայքայիչ վեկտորներն ուղղելով մեր բանակի, Արցախի հարցի դեմ։ Ի վերջո, ի՞նչ են ուզում. մեր հաղթանակած, հզոր բանա՞կը թուլացնել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4579 | 0 | 0
Facebook