Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, հուլիսի 13-23-ը, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի կենտրոնական գրադարանի և արվեստի կենտրոնում կգործի «Այցելիր Երևան-2800» խորագրով մայրաքաղաքի թեմատիկ լուսանկարների ցուցահանդեսը:
Շուրջ 50 լուսանկարից բաղկացած ցուցահանդեսը ներկայացնում 19-րդ դարի վերջերի և 20-րդ դարասկզբի, ինչպես նաև խորհրդային և ժամանակակից Երևանը: Նախորդ դարերի մի շարք լուսանկարներ, որոնք պահվում են Երևանի պատմության թանգարանում, արտատպվել են հատուկ ցուցահանդեսի համար:
Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսներ են կազմակերպվում նաև աշխարհի տարբեր այլ երկրների հայկական համայնքներում, ՀՀ մարզերում և Արցախում: Դրանցից էր նաև «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որը վերջերս բացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:
«Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին: Հետևեք տոնական միջոցառումներին ու դրանց մասին տեղեկատվություն ստացեք Yerevan2800.am -ից: