Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

MANGASAR TV. Կաթնաղբյուրցի հերոս Մուշեղ Գալշոյանի արժանի հետնորդները

18:37, երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ.
MANGASAR TV. Կաթնաղբյուրցի հերոս Մուշեղ Գալշոյանի արժանի հետնորդները
     Կաթնաղբյուր գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում։ Տարածքը կազմում է 1288 քառ. կմ։
     Հնում գյուղը կոչվել է Արենի կամ Քաղենի, ապա այստեղ հաստատվելով թուրքական ցեղերը, գյուղն անվանեցին Մեյրիբան (Մեհրեբան, Մեհրիբան, Մեհրիբանլու, Մեհրիբանլի, Մեհրիպան, Մեհրիվան, Միհրևան), որը նշանակում է գեղեցկուհի։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այստեղ կրկին վերահաստատվեցին հայերը։ Մինչև 20-րդ դարի վերջերն այս տարածաշրջանում կողք կողքի բնակվում էին դարավոր թշնամի երկու ժողովուրդներ։ Այնուհետև թուրքերն ստիպված եղան հեռանալ հայկական այս գյուղից։ Գյուղն, որպես հայկական գյուղ նշվում է միայն 1915 թվականի մեծ գաղթից հետո՝ շնորհիվ տեղահանվածների, որոնք էլ հաստատվելով գյուղում այն կրկին շենացրին և հայացրին։ Այս գաղթական ժողովուրդն էլ գյուղն անվանեցին Կաթնաղբյուր (19.04.1950 թ.) ՝ շնորհիվ սառնորակ ու քաղցրահամ ջրի։ Սակայն գյուղի մասին հավաստի տվյալներ չեն պահպանվել։ Առաջին փաստաթուղթն 1933 թվականի կենտկոմի որոշումն է, որով գյուղն վերածվեց կոլեկտիվ տնտեսության և անվանվեց «Մյուտի անվան կոլտնտեսություն» ։ Խորհրդային կառավարության նոր բարեփոխումների հետևանքով կենտկոմի 1977 թվականի հունվարի 1-ի որոշմամբ գյուղն վերածվեց խորհրդային տնտեսության, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո (1991 թ.) գյուղում տիրեց անհատական տնտեսական համակարգը։
     Կաթնաղբյուր գյուղը ունի դարերի խորքից եկած պատմություն, որի ապացույցն է գյուղում գտնվող 5-7-րդ դարերի հայ մշակույթին պատկանող եկեղեցու ավերակները և շատ հին շրջանին պատկանող բերդ-ամրոցների ավերակները։ Արագածի հայացքի դիմաց, Արարատյան գոգավորության նախալեռնային և լեռնային քարքարոտ բարձրություններին սփռված այս տարածքում հնագույն բնակավայրերի ավերակներ կան, կիկլոպյան համր ու խուլ ամրոցների, դամբարանների, վաղ միջնադարյան կոթող-մահարձանների, հուշարձանախմբերի, քարվանատան, բերդ-եկեղեցիների փլատակներ, արաբական և սելջուկյան նվաճողների ձիերի սմբակների հետքեր … Կաթնաղբյուր գյուղը գտնվում է Թալինի շրջանի տարածքում, որը հին ու միջին դարերում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ և պատկանել է Կամսարական տոհմին։ 9-ից 10-րդ դարերում ընդգրկվել է հայ Բագրատունիների թագավորության մեջ, ապա անցել Զաքարյաններին։ Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալուց հետո ներառվել է Երևանյան նահանգի մեջ։ Հետագայում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, տարածքի մեծ մասը մտել է Էջմիածնի, մյուսը Լենինականի գավառների մեջ։ Որպես ինքնուրույն վարչական միավոր՝ շրջան, ձևավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։
     Կաթնաղբյուր գյուղը գտնվում է մարզկենտրոնից՝ 42 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1720 մ։ Կլիման ցամաքային է, ձմեռը՝ ցուրտ, ամառը՝ շոգ և չոր, նվազագույն ջերմաստիճանը 31 °C է, առավելագույնը՝ 40 °C։ Թալինի շրջանն արևմուտքում սահմանակից է Թուրքիային։ Կաթնաղբյուրն իր մեծությամբ Թալինի շրջանի գյուղերից երկրորդն է՝ զիջելով Մաստարային։ Կաթնաղբյուրը տեղակայված է Թալինից 4-5 կմ արևելք, Արագածի ստորոտում, հարթավայրում, խճուղու վրա, թաղված մրգատու ծառերի, գլխավորապես ծիրանենիների մեջ։ Գյուղի շրջակայքում են գտնվում Եղնիկ, Աշնակ, Իրինդ, Շղարշիկ և Դավիթաշեն գյուղերը։
    
     Դիտեք MANGASAR TV-իի պատրաստած Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի հարցազրույցի մասին պատմող տեսանյութը:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1387 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ