Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

Գործակարգավարական հերթական խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

17:20, երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ.
Գործակարգավարական հերթական խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում
     Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:
     Խորհրդակցության սկզբում մարզի ղեկավարը ներկայացրեց նորանշանակ երիտասարդ փոխմարզպետներ Գևորգ Ավագյանին, Նանե Ասատրյանին և Ռազմիկ Տոնոյանին: Ա. Սաղաթելյանն իր խոսքում հաջողություն և բեղմնավոր աշխատանք ցանկացավ նորանշանակ պաշտոնյաներին՝ ընդգծելով, որ մարզպետարանի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակցի ջանքները և եռանդը պետք է ուղղված լինեն Վայոց ձորի զարգացմանը և առաջընթացին:
     Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց Վայոց ձորի քաղաքաշինության ոլորտում հրատապ լուծում պահանջող խնդիրներին: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը ներկայացրեց հրատապ լուծում պահանջող խնդիրները և դրանց կարգավորման համար պահանջվող ֆինանսական մանրամասները:
     Խոսվեց մարզում ընթացող բերքահավաքի մասին: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նշեց, որ ընթացիկ տարում սպասվում է 1000 տոննա ծիրանի բերք, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերի և խաղողի բարձր բերքատվություն:
     Ներկայացվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակային տվյալները:
     Սոցիալական և առողջապահության ոլորտի վերաբերյալ զեկուցվեց հիվանդների թվի, առողջապահական կազմակերպություններում կատարված բժշկական միջամտությունների, իրականացվող սկրինինգային ուսումնասիրությունների մասին:
     Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը նշեց, որ Վայոց ձորից «Հասմիկ» ամառային ճամբար է մեկնել անապահով ընտանիքների երեխաների 2-րդ հերթափոխը: Վարչության պետը տեղեկացրեց, որ առաջին հերթափոխի ժամանակ ճամբար են մեկնել 55 երեխաներ, երկրորդ հերթափոխի ժամանակ՝ 70: Ընդհանուր առմամբ, Վայոց ձորից ամառային ճամբար կմեկնի 195 երեխա: Նշենք, որ ամառային ճամբարն անցկացվում է Հանքավան քաղաքում:
     Զորահավաքային նախապատրաստության բաժինը զեկուցեց, որ մարզում ամառային զորակոչը մեկանարկել է հուլիսի 6-ին:
     Խորհրդակցության ավարտին մարզպետ Ա. Սաղաթելյանը ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարություններ տվեց՝ ուղղված ոլորտային խնդիրների լուծման ընթացքին:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1116 | 0 | 0
Ideal համակարգ
Facebook
Մամուլի խոսնակ