Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

«Արմեն Սանթրոսյան և բանդա» Կոռուպցիոն սխեմա՝ «հանուն սիրո»

Լրահոս
Հեղինակ`
Լրահոս
12:42, երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ.
«Արմեն Սանթրոսյան և բանդա» Կոռուպցիոն սխեմա՝ «հանուն սիրո»

Սեր՝ ամենազորեղ և խենթություններով լի զգացմունք, որը մարդուն կարող է ողղորդել թե՛ լավ և թե՛ վատ ճանապարհներով:


    

Պատկան մարմինների ուշադրությանն եմ հրավիրում Դիլիջան քաղաքի քաղաքապետարանի բալանսում գտնվող «քաղսովետի» շենքի ճակատագիրը: Բազմաթիվ գրասենյակների կողմից վարձակալված շինության համար վճարվող մեծածավալ գումարները սահուն շրջանցելով իրենց իրական հանգրվանը՝ քաղաքային բյուջեն, ծառայում են երկու անձի՝ Ա. Ս. և Գ. Դ.:

Սխեմա № 2.

Քաղաքապետարանի անվան տակ, կամայական չափ նշանակված, առանց որևէ փաստտաթղթի, Դիլիջանի ոլորաններում օրվա հացի համար պայքարող, եգիպտացորեն վաճառողներից գանձվող գումարները իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում երկու մարդու գրպաններում՝ Ա. Ս. և Ե. Ա.: Նշեմ, որ այս սխեմայում սեր չկա:

Հիմա պետքա ասեն, թե էս կինը գժվելա կամ անձնական հաշիվներ ունի:

Ա՛յ ստահակներ, բավական չէ, որ Դիլիջանի նման չքնաղ տուրիստական գոտում ապրող քաղաքացին քաղցած է մնում ու ճարահատյալ սեզոնային փողոցային առևտրով է զբաղվում, դրա հետ մեկտեղ էլ մեկ օրինական ջեբկիր և մեկ՝ ջեբկիրի համար որոշակի տոկոսով աշխատող, հավաքագրող նստել եք խեղճ ժողովրդի ուսերին ու «նալոգ» եք հավաքում: Եվ այսքանից հետո դեռ ես եմ գժվե՞լ:

Մինչ հեղափոխությունը այս մասին ոչ ոք չէր խոսում, քանի որ անիմաստ էր ձայնալարեր փչացնելը: Հեղափոխությունից հետո թվաց, թե ամեն բան կկարգավորվի, բայց ավաղ դարձյալ հիասթափություն: Մեր սիրելի վարչապետի դեմ ոչինչ չունեմ, բացի անսահման մեծ համակրանքից, բայց նրա կողմից նշանակված Տավուշի մարզպետը շարունակում է նախորդների գործելաոճը: Քաղաքապետ Սանթրոսյանը իր կողքին, դեռևս կանգնած մտերիմներին կոչ է արել չկոտրվել, քանի որ նա արդեն «լեզու է գտել» մարզպետի հետ և շարունակելու է պաշտոնավարել՝ սպասվելիք ընտրություններին, օրվա իշխանությունների համար անհրաժեշտ ձայն ապահովելու պայմանով: Կհասկանայի մարզպետի վարքագիծը մի դեպքում, եթե չլիներ ավելի արժանի թեկնածու՝ չվարկաբեկված և արժանապատիվ: Իսկ այս պարագայում կարելի է մտածել վատագույնը և լուրջ կասկածներ առաջ քաշել քաղաքապետի կողմից թալանված միջոցները այլ նպատակներով (ինչպես նախկինում էր) օգտագործվելու մեջ:

Մեջբերում եմ.

«Հեղափոխությունը Դիլիջան չի հասել և չի էլ հասնի, քանի դեռ դիլիջանցին ոտքի չի կանգնել»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
18853 | 0 | 0
Facebook