Մենք լրագրողներս գրում են տարբեր թեմաների մասին, որոնք պետք է լինեն իրական դեպքեր, կյանքից վերցված իրադարձություններ կամ հարցազրույցներ տարբեր մարդկանց հետ: Իսկ հետո մամուլի, համացանցի, ռադիոի միջոցով մեր գրածը հանձնում ենք հասարակության դատին: Ոմանք կարդալով ստանում են իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, ոմանք քննադատում են:
Հարցազրույց՝ լրագրող Աննա Մնացականյանի հետ:
_Ես Աննա Մնացականյանն եմ, 2006 թվականին ընունվել եմ Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի՝ լրագրության ֆակուլտետը: Այնուհետև տեղափոխվել եմ «Անանիա Շիրակացի» համալսարանի նույն ֆակուլտետը: Ուսմանս տարիներին՝ սովորելուն զուգընթաց թղթակցել եմ, մի քանի թերթերում և ամսագրերում լույս են տեսել իմ հոդվածները:
_Ե՞րբ սկսվեց Ձեր լրագրողական կարիերան:
_Լրագրողի կարիերաս սկսվեց առաջին թղթակցումից, երբ փոխադրվել էի 2-րդ կուրս: Իմ առաջին հոդվածը տպագրվել է համալսարանական ամսաթերթում՝ ամանորյան թեմատիկայով էր:
Մասնակցել եմ՝ «Եվրոպական հետաքննական լրագրական մրցույթին», որտեղ առաջին անգամ արժանացա՝ «Ամենաբարեխիղճ լրագրող» տիտղոսին և պատվոգրի: Այդ մրցույթին մենք մասնակցում էինք թիմով, մեր թիմի բոլոր մասնակիցներով այդ տիտղոսին արժանացանք:
Մրցույթին մասնակցում էին Հայաստանի բոլոր բուհերի ուսանողները:
_Ձեր առաջին հարցազրույցն ո՞ւմ հետ եք ունեցել: Որտե՞ղ են լույս տեսել Ձեր հեղինակային նյութերը:
_Առաջին հարցազրույցս անվանի մարզիկներից մեկի հետ էր, որն ունեցա 3-րդ կուրսում: Այդ հարցազրույցը հետագայում կցվեց իմ դիպլոմային աշխատանքին:
Իմ հեղինակային նյութերը լույս են տեսել Հայաստանի բոլոր լրատվականներում: Կախված նյութերի թեմաներից և առաջնայնությունից լրատվական կայքերն ու թերթերը տարբեր են եղել:
Աշխատել եմ TV-ում, Երկիր Մեդիայի առավոտյան ծրագրի թղթակիցն եմ եղել:
Այս պահին մասնագիտությանս զուգահեր հանդիասանում եմ սրահի պատասխանատու:
_Ի՞նչ նախասիրություններ ունեք:
_Սիրում եմ սպորտը, նախնտրում եմ ակտիվ հանգիստը, սիրում եմ նոր ծանոթությունները,
և բազմատեսակ մարդկանց հետ շբումները:
Եվ իրականում կյանքը առանց լրագրողների անհետաքրքիր և անհրապույր կլիներ: