Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ԿՂԶՅԱԿԸ» ԹԱՎԸ ՉԷ, ՊԱՐՈՆ ՄԱՐԶՊԵՏ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
13:20, հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ.
«ԿՂԶՅԱԿԸ» ԹԱՎԸ ՉԷ, ՊԱՐՈՆ ՄԱՐԶՊԵՏ

«ԿՂԶՅԱԿԸ» ԹԱՎԸ ՉԷ, ՊԱՐՈՆ ՄԱՐԶՊԵՏ

Մի քանի օր առաջ անձնական խնդիրներով այցելել էի Կոտայքի մարզ Աբովյան քաղաք: Նախկին գործկոմի շենքի դիմաց կայանեցինք մեր մեքենան: Չանցած երկու րոպե մեզ մոտեցավ գործկոմի շենքի աշխատակից, ներկայացավ որպես պարետ, հետո մեզ մոտեցավ ճանապարհային ոստիկանության աշխատակից, հետո մի երկու քաղաքացի: Պատճառը հետևյալն էր, մեր մեքենան կայանել էինք նորանշանակ մարզպետի սահմանագծած «Կղզյակում», որտեղ արգելված էր կայանել մեքենա: Ես խնդրեցի ճանապարհային ոստիկանին, որ մեզ տուգանի, եթե սխալ ենք արել: Նա պատասխանեց, որ տուգանել չի կարող, բայց չի էլ կարող թույլ տալ, որ մենք կայանենք այդտեղ, այդպես է հանձնարարված իրեն…

Իմաստուններից մեկն ասում է, որ սատանան փոքր բաների մեջ է հայտնվում: Այս դեպքն էլ թվում է փոքր, նամանավադ, որ ես Կոտայքի մարզին այնքան էլ ծանոթ չեմ ինչքան Շիրակի մարզին: Ավելորդ եմ համարում ասել, թե ինչքան թանկ է ինձ համար հեղափոխությունը: Այնուամենայնիվ մարզպետի ինքնիրավչությունը ժողովրդին դրել էր անորոշ վիճակի մեջ. «Ախր, Նիկոլի նշանակածն է, ինչ ասենք», «պարոն Պետրոսյանը նոր է, հետո երևի փոխվի»:

ԻՆՉ ՊԱՐԶԵՑԻ ԵՍ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Նկարում պատկերված գծանշումն իրավաչափ չէ, քանի որ ըստ կառավարության որոշման այն հանդիսանում է կղզյակ, որը ոչ թե կայանումը կամ կանգառն արգելող գծանշում է, այլ դրանով նշվում է խաչմերուկների կամ ճանապարհների հակառակ ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող կղզյակները: (ՀՀ կառավարության 10 հունվարի 2008 թվականի N 113-Ն որոշում http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=42149) ՝ 1.16.1 կետի: (որոշման մեջ նշված է ինչպես գծանշումի նշանակությունը, այնպես էլ տեսքը՝ նկարով): Նշված դեպքում կայանումը կամ կանգառն արգելելու համար անհրաժեշտ էր գծանշում իրականացնել վերոնշյալ որոշման 1.4 կետին համապատասխան:

Բացի այդ խնդրո առարկա հանդիսացող վայրում կանգառը կամ կայանումն արգելելու համար անհրաժեշտ էր ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխան 3.27 կամ 3.28 նշանը տեղադրել (http://www.transinfo.am/pdd/6_2.html) ՝, որը սոյն դեպքում ևս առկա չէ:

Հատկանշական է, որ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման 1-ին գլխի 8-րդ կետի համաձայն՝ գծանշումը կատարվում է նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ համաձայնեցնելուց հետո:

ՀՀ ՏԻՄ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը տրանսպորտի բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները՝

կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը և շահագործումը.

Բացի այդ ՀՀ կառավարության նշված որոշումը հստակ և մանրամասնորեն սահմանում է Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության կազմակերպման սխեմաների համաձայնեցման կարգը: (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=28922):

Մինչդեռ խնդրո առարկա հանդիսացող վայրում օրենքով սահմանված կարգով գծանշում կատարելու և նշան տեղադրելու համար որևէ անձ, այդ թվում մարզպետն օրենքով սահմանված կարգով չի դիմել ոչ Աբովյան համայնքի ղեկավար Վ.Գևորգյանին, ոչ էլ ՀՀ ոստիկանության ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Ա.Պետրոսյանին, հետևաբար նշված գծանշում իրականացնող «Կոտայքի Ճանշին» -ը ենթակա է վարչական պատասխանատվության ՎԻՎ օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն է, ինքնակամ ճանապարհային նշաններ (այդ թվում` ինքնաշեն) տեղադրելը կամ ապամոնտաժելը, ինչպես նաև ինքնակամ գծանշումներ կատարելը կամ դրանք փոփոխելը, իսկ վերջիններիս ոչ օրինական ցուցում տված անձի արարքը ենթակա է իրավական գնահատման համապատասխան մարմինների կողմից:

Մեծահարգ ժողովուրդ, եթե սիրում եք Նիկոլին, մի կաշկանդվեք: Նրա նշանակած կադրերի սխալների մասին բարձրաձայնելը ոչ թե դեմ է Նիկոլին, այլ կողմ է Նիկոլին:

Վերոհիշյալ մտահոգությունը վերաբերում է ոչ միայն ՃՈ աշխատակիցներին, այլ նաև «Կոտայքի Ճանշին» -ին: Պարոնայք հաղթահարեք ձեր ստրկամտությունը. Եթե դուք Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին տեղյակ պահեիք սույն հանձնարարականի ոչ օրինական լինելու վերաբերյալ նա միանշանակ կհրաժարվեր այդ մտքից… Գոնե ես այդպես եմ մտածում:


    
    
    
    

Հասմիկ Մելքոնյան Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4991 | 0 | 0
Facebook