Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

Նորիկ Գաբրիելի Քեշիշյանը նշանակվեց «Մանգասար» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր

ՄԱՆԳԱՍԱՐ TV
Մամուլի խոսնակ`
ՄԱՆԳԱՍԱՐ TV
00:34, չորեքշաբթի, 04 հուլիսի, 2018 թ.
Նորիկ Գաբրիելի Քեշիշյանը նշանակվեց «Մանգասար» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր

Օրերս տեղի ունեցավ «Մանգասար» հեռուստաընկերության խմբագրական խորհրդի նիստը, որի օրակարգում հեռուստաընկերության նոր եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքներն էին: Բացի արդեն առկա հեռուստանախագծերից նախատեսվում են նոր հեռուստանախագծեր որոնցից են Հայաստանի համայնքների մասին պատմող վավերագրական ֆիլմերը, մերօրյա ազատամարտի հերոսների մասին պատմող հաղորդումները, կրթական, երաժտական և սպորտին վերաբերվող հեռուստանախագծեր, գնագոյացման առանձնահատկությունները ըստ մարզերի, մեր հայրերը խորագրով հաղորդումների շարքը և այլն:

Հեռուստաընկերության գխավոր տնօրեն Արայիկ Թարփոշյանը խորհրդի անդամներին ներկայացրեց վերը նշված ծրագրերի իրականացման համար կադրային նշանակումների մասին: Նա խորհուրդի անդամներին ներկայացրեց նորանշանակ գլխավոր խմբագիր Նորիկ Գաբրիելի Քեշիշյանին, լրագրող մեկնաբան Տիգրանուհի Բադալյանին, որը նաև Հեռուստաընկերության մշտական ներկայացուցիչն է ՀՀ Սյունիքի մարզում, լրագրողներ Սառա Հայկունցին, Արա Ալաշկերտին և ուրիշների:

Հեռուստաընկերության նորանշանակ գլխավոր խմբագիր Նորիկ Քեշիշյանը շնորհակալություն հայտնեց գլխավոր տնորենին և խմբագրական խորհրդի անդամներին այդ պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար և միանգամից օգտոելով առիթից արեց մի շարք առաջարկություններ թե նոր եթերաշրջանի և թե առհասարակ հեռուստաընկերության աշխատանքների բովանդակային և որակական նիշը բարձրացնելու ուղղությամբ, մասնավորապես ըստ պարոն Քեշիշյանի անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել կրթական ոլորտին, ինչպես նաև ողջունելի քայլ համարեց գլխավոր տնօրենի որոշումը ՀՀ Սյունիքի մարզում ներկայացուցիչ նշանակելու որոշումը ու առաջարկեց ներկայացուցիչներ ունենալ ՀՀ բոլոր մարզերում:

Աղբյուրը` mangasar.com
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1490 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ