Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Մի՞թե ժողովրդավարությունը գեղեցիկ հեքիաթ է

18:05, երեքշաբթի, 03 հուլիսի, 2018 թ.
Մի՞թե ժողովրդավարությունը գեղեցիկ հեքիաթ է

Նա, ով կարողանում է իշխել փողոցում, մի օր պետությանն է իշխելու, որովհետև քաղաքական իշխանության ու դիկտատուրայի ցանկացած ձևի արմատները փողոցում են:

Ժոզեֆ Գեբելս (1897 - 1945), ազգայնական Գերմանիայի քարոզչության նախարար


    

*****

Ինչպե՞ս իրականացնել պետության կառավարումը: Պատասխանում եմ.

-խելացի և ունակ մարդկանց պետք է պաշտոնների առաջադրել՝ անկախ նրանց կարգավիճակից,

-ծույլ և ունակություններից զուրկ մարդկանց պետք է անմիջապես պաշտոնանկ անել,

-գլխավոր չարագործներին պետք է մահապատժի ենթարկել:

Սյուն Ցզի (ապրել է մ.թ.ա. 3-րդ դարում), չին փիլիսոփա

*****

Հարստությունից իշխանության տանող ճանապարհը նվազ դատապարտելի է, քան իշխանությունից դեպի հարստություն տանող ճանապարհը:

Թադեուշ Կոտարբինսկի (1886 - 1981), լեհ փիլիսոփա

*****

Բռնապետը դա պետության այն ղեկավարն է, որի հայրական խստությունը չափն անցել է ու անհրաժեշտ հակահարվածի չի արժանացել (իսկ ինչպե՞ս կարող են սիրելի երեխաները հակադրվել ուժեղ հորը), և այդ խստությունը վերածվում է պետական մեքենայի ուժային կառույցների վրա հենվող դաժանության:

Տատյանա Դմիտրիևա (1951 - 2010), ռուս բժիշկ ու պետական գործիչ

*****

Մարդիկ հարցնում են լիդերի ու բոսսի տարբերության մասին…Լիդերը բաց է աշխատում, բոսսը՝ փակ, լիդերն առաջնորդում է, բոսսը՝վազեցնում:

Թեոդոր Ռուզվելտ (1858 - 1919), ԱՄՆ 25 րդ Նախագահ

*****

Քաղաքականության մեջ հարկ է լինում այնպիսի բաներ անել, որոնք պետք չէ անել:

Թեոդոր Ռուզվելտ

*****

Պատահում է, որ թագավորը տգետ է լինում ու հրաժարվում է ականջալուր լինել իմաստուններին, բայց նրա նախարարը պարտավոր է նրան ասել այն, ինչն իր կարծիքով ճշմարիտ է ու օգտակար:

Թիրու Վալյուվար (ապրել է, հավանաբար մ.թ.ա. 2-րդ դարի և մ.թ. 8-րդ դարի միջակայքում), թամիլ բանաստեղծ

*****

Եթե մարդը դաժան է իր իշխանության ներքո գտնվողների նկատմամբ, ապա թող սարսափով մտածի իրենից ուժեղների դաժանության մասին:

Թիրու Վալյուվար

*****

Երբեմն մեծամասնությունը հաղթում է լավագույն մասին:

Տիտոս Լիվիոս (մ.թ.ա. 59 – մ.թ.ա. 17), հռոմեացի պատմագիր

*****

Կառավարության ուժը հենվում է ժողովրդի տգիտության վրա: Կառավարությունը դա լավ գիտե և այդ իսկ պատճառով միշտ պայքարելու է ժողովրդի լուսավորության դեմ: Ժամանակն է, որ մենք դա հասկանանք:

Լև Տոլստոյ (1828 - 1910), ռուս գրող

*****

Եթե դուք, ձեր կարծիքից բացի, ընդունում եք նաև ուրիշների կարծիքն ու պատրաստ եք դրանք լսել, հարգանքով վերաբերվել դրանց՝ նույնիսկ այն դեպքում, եթե դուք դրանց հետ համաձայն չեք, կնշանակի դուք առողջ բանականության տեր անձնավորություն եք:

Թոմ Բոյդել (ծնվել է 1940-ին), կառավարման ոլորտի անգլիացի գիտնական

*****

Եթե հասարակ գյուղացին կարող է թագավոր դառնալ, ապա մի՛ կարծիր, թե թագավորությունում արդեն ժողովրդավարություն է: Ազատության պատմությունը դա դիմադրության պատմություն է:

Թոմաս Վուդրո Վիլսոն (1856 - 1924), ԱՄՆ 28-րդ Նախագահ

Մենք չենք կարող սպասել, որ բռնակալությունից դեպի ազատություն մեզ փետրաներքնակների վրա նստեցրած տանեն:

Թոմաս Ջեֆերսոն (1743 - 1826), ԱՄՆ երրորդ Նախագահ

*****

Եթե Հիսուս Քրիստոսը հանկարծ այսօր հայտնվեր, ոչ մեկը նրան չէր խաչի: Նրան ընդամենը ճաշի կհրավիրեին, կլսեին ու սրտաբուխ կծիծաղեին:

Թոմաս Կարլեյլ (1795 - 1881), անգլիացի գրող, հրապարակախոս, պատմագետ

*****

Ես տգետ անհատների կոլեկտիվ իմաստունությանը չեմ հավատում:

Թոմաս Կարլեյլ

*****

Լիբերալիզմը որջամտորեն տրամադրված ժողովրդի վստահությունն է, իսկ պահպանողականությունը՝ վախեցած ժողովրդի անվստահությունը:

Ուիլյամ Գլադսթոն (1809 - 1898), գրող, եղել է Մեծ Բրիտանիայի 41-րդ, 43-րդ, 45-րդ և 47-րդ վարչապետը

*****

Արտաքին քաղաքականության վերաբերյալ իմ գլխավոր ըմբռնումը դա երկրի ներսում լավ կառավարումն է:

Ուիլյամ Գլադսթոն

*****

Բոլոր բարիքներից մեծագույնը, գոնե այն, առանց որի հնարավոր չէ օգտվել մյուս բարիքներից, դա անկախությունն է:

Ուիլյամ Գոդվին (1756 - 1836), անգլիացի փիլիսոփա, լրագրող, վիպասան, անարխիզմի հիմնադիրներից մեկը

*****

Իշխանությունն ինքնին որոշակի յուրահատկություններով է օժտված, և մարդն ինչպիսի բարի մտադրություններով էլ իշխանության գա, միևնույն է, իշխանությունն անխուսափելիորեն կփչացնի նրան, կստիպի իր դավանած լավագույն բարոյական իդեալներին հակառակ գնալ: Իսկ իշխանություն ունեցողը միշտ կգտնի, կամ ծառայամիտ մարդիկ նրան կհուշեն ամենաանբարո արարքների արդարացումը: Այս հիվանդության ախտանշանները վաղ, թե ուշ ի հայտ են գալիս իշխանությամբ օժտված բոլոր մարդկանց մեջ:

Դևիդ Ռայոլ (1935 - 2014), անգլիացի կինոդերասան

*****

Ազատությունը միակ բանն է, որը դուք չեք կարող ստանալ, եթե ինքներդ չեք պայքարում այն ձեռք բերելու համար:

Ուիլյամ Ուայթ (1845 - 1913), բրիտանացի նավաշինարար

*****

Պետական գործիչը քաղաքական գործչից տարբերվում է նրանով, որ քաղաքական գործչի կողմնորոշիչը հերթական ընտրությունն է, իսկ պետական գործչի կողմնորոշիչը՝ հաջորդ սերունդը:

Ուինսթոն Չեչիլ (1874 - 1965), Մեծ Բրիտանիայի վարչապետ

Ժողովրդավարության դեմ լավագույն փաստարկը սովորական ընտրողի հետ հինգ րոպեանոց զրույցն է

Ուինսթոն Չերչիլ

*****

Ներկայի ու անցյալի մասին բանավեճ ծավալելով՝ մենք կբացահայտենք, որ կորցրել ենք ապագան:

Ուինսթոն Չերչիլ

*****

Միայն այն վիճակագրությունն է ճշմարիտ, որը դուք ինքներդ եք կեղծել:

Ուինսթոն Չերչիլ

*****

Կապիտալիզմի գլխավոր թերությունը բարիքների անհավասար բաշխումն է, իսկ սոցիալիզմի գլխավոր առավելություն այն է, որ զրկանքները հավասարապես են բաշխվում:

Ուինսթոն Չերչիլ

*****

Այնտեղ, որտեղ ավարտվում են օրենքները, այնտեղ էլ սկսվում է բռնապետությունը

Ուիլյամ Փիթ Կրտսեր (1759 - 1806), Մեծ Բրիտանիայի վարչապետ

*****

Կառավարությունները գոյություն ունեն նրա համար, որպեսզի պաշտպանեն փոքրամասնության իրավունքները: Փառաբանվածներն ու հարուստները պաշտպանության կարիք չունեն, որովհետև նրանց բարեկամները շատ են, իսկ թշնամիները՝ քիչ:

Ուենդել Ֆիլիպս (1811 - 1884), ամերիկացի հրապարակախոս, իրավաբան, ստրկության վերացման կողմնակից

*****

Բռնակալությունն անհրաժեշտության վերածվող սովորույթ է:

Ֆեոդոր Դոստոևսկի (1821 - 1881), ռուս գրող

*****

Իշխանությունն այնպիսի սեղան է, որի մոտից ոչ մեկը կամավոր չի հեռանում:

Ֆազիլ Իսքենդեր (1929 - 2016), աբխազ գրող

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2785 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ