Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Ծերունու կրքերն ու վախճանը (18+)

22:27, շաբաթ, 30 հունիսի, 2018 թ.
Ծերունու կրքերն ու վախճանը (18+)

Երբ տեղափոխվեցի նոր բնակարան, ծանոթացա հարևաններիս հետ: Դիմացիս հարևանը 70 տարեկան բարեկիրթ տղամարդ էր: Երևում էր ժամանակին լավ կյանք էր վարել: Նա ամբողջովին միայնակ էր: Տղան վաղուց Ռուսաստանում էր ապրում, իսկ աղջիկն էլ` ամուսնացել: Ինձ հաճելի էր նրա հետ զրուցելը: Մի օր, նարդի խաղալուց, մի գավաթ գինի խմելուց հետո, նա անկեղծացավ և պատմեց.

-Երբ կինս մահացավ, 60 տարեկան էի: Զուգընկերոջ պահանջմունք ունեի: Հիմա էլ ունեմ, քան երբևէ: Մի երիտասարդ կնոջ հետ էի ծանոթացել և նրա հետ բավարարում էի իմ սեռական պահանջմունքները: Ես երջանիկ էի: Մի օր, երբ ես տանը չեմ եղել, աղջիկս եկել և նրան տնից դուրս էր վռնդել, ինձ էլ համոզելով, թե այդ կինը տան համար է ինձ հետ քնում: «Դու տարիքով մարդ ես, քեզ էլ ի՞նչ սեքս» -ասում էր աջիկս: Սակայն ես, որպես տղամարդ, կնոջ կարիք ունեի: Երբեք այդքան սեռական ցանկություն չեմ ունեցել, քան հիմա: Երբ տեսնում եմ երիտասարդ կանանց խելքահան եմ լինում, սակայն զսպում եմ ինձ: Խենթանում եմ, սակայն ամաչում եմ որևէ բան ձեռնարկել, - թախծոտ հայացքով պատմում էր նա:

-Իսկ ուզու՞մ ես մի կին գտնեմ քեզ համար, մի լավ սեքս անես, -կատակեցի ես:

-Ուզում եմ, խնդրում եմ, շատ եմ ուզում, խենթանում եմ, -երեխայի պարզամտությամբ ասաց նա;

-Վաղը մի կին կբերեմ քեզ համար, քեզ տեսնեմ, -ասացի ես:

Հաջորդ օրը, ծանոթ միջահասակ կնոջ համոզեցի, որ կենակցի ծերունու հետ: Ճիշտ է, նա փոքր-ինչ քամահրանքով համաձայնեց, սակայն հաջորդ օրն իմ հարցին պատասխանեց, թե ծերունին անփոխարինելի սիրեկան է, որ նման տղամարդու երբեք չի հանդիպել:

Երեք օր նրանք, ինչպես երիտասարդ զույգ, փակվել էին սենյակում և իրենց «մեղրամիսն» էին անցկացնում: Երբեմն նրանց համար ինչ-որ բան էի մատակարարում: Ծերունու աչքերը փայլատակում էին ուրախությունից: Երիտասարդացել էր:

-Ինձ հանգիստ չի տալիս, ժամերով ուզում է սիրով զբաղվել, -ասում էր կինը:

Ես ուրախ էի նրանց համար: Չորրորդ օրը, երբ այցելեցի ծերունուն, նա գլխիկոր ու կրկին միայնակ էր: Տեղեկացա, որ աղջիկն եկել է և այդ կնոջն էլ` վռնդել:

Մի քանի օրից հետո, երբ գնում էի աշխատանքի, կրկին թակեցի ծերունու դուռը, սակայն չբացեց: Ես անհանգստանալով, զանգեցի ոստիկանություն: Երբ դուռը բացեցին, գտանք ծերունու դին: Միայն ես գիտեի, թե ինչի համար էր ինքնասպանություն գործել:

Երբեք այդքան չէի վշտացել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
| | |
28169 | 0 | 0
Facebook
COMMENT.am