Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Հեղինակ
Հեղինակ`
Հեղինակ
16:05, ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ.
ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
    

Տասնաբանիայի 9-րդ պատվիրանն ասում է ՔՈ ՀԱՐԵՎԱՆԻ ԴԵՄ ՍՈՒՏ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԻ ՏՈՒՐ:
     Աստծո պատվիրանն այսօր հրապարակայնորեն խախտվում է կեղծ բարեպաշտ և կեղծ եկեղեցասեր ինքնակոչների կողմից: Խախտվում է կոպտորեն: Եթե Աստված դատապարտում է հարևանի դեմ սուտ վկայությունը, ապա պատկերացրեք, թե դատաստանի օրը ինչ ծանր հաշիվ պիտի տան նրանք, ովքեր սուտ վկայություն են տալիս Աստծո Ընտրյալ Օծյալի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ:
     Նշված կեղծավորների սուտ վկայությունները բազմաթիվ են, բայց կենտրոնանանք դրանցից մեկի վրա, պարզելու համար խեղաթյուրված շմարտությունը: Այս ՍՏԻ ՈՐԴԻՆԵՐԸ հաճոյանալու համար եպիսկոպոսներին, շահարկում են, թե իբր Վեհափառ Հայրապետը արգելում է եպիսկոպոսներին կատարել քահանայական, սարկավագական և դպրական ձեռնադրություն: Կեղծավորներ և նենգ մարդիկ, կարող եք ցույց տալ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունում գոնե մեկ եպիսկոպոս, որ չի կատարել քահանայական ձեռնադրություն, որ եպիսկոպոսը չի կատարել սարկավագական կամ դպրական ձեռնադրություն. բարձրաձայնեք: ԲՈԼՈՐՆ ԷԼ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ: Եվ թող ոչ ոք ճշմարտությունը չխեղաթյուրի:

Հ.Գ.
     Ձեռնադրությունների ճնշող մեծամասնությունը կատարվում է Միածնաէջ Մայր Տաճարում, որն է դրանում վատը: Որ հոգևորականը չի երազում, որ իր թե՛ դպրական, թե՛ սարկավագական և թե՛ քահանայական ձեռնադրությունը լինի Մայր Տաճարում: Որ եպիսկոպոսը չի երազում ձեռնադրություն կատարել Մայր Տաճարում: Դա բոլորի երազանքն է, թե ձեռնադրվողի և թե ձեռնադրողի: Բայց սա չի նշանակում, որ այլ թեմերում և եկեղեցիներում չեն լինում ձեռնադրություններ: Եթե այդպես մտածողներ կամ պնդողներ կան, ապա հաստատում են, որ իրենք կեղծ եկեղեցասեր են և երբեք էլ չեն եղել եկեղեցու անդամ ու չեն հետևել եկեղեցու կյանքին: 1999 թվականից առ այսօր տարբեր թեմերի եկեղեցիներում կատարվել է թե՛ դպրական, թե՛ սարկավագական և թե՛ քահանայական ձեռնադրություններ, որոնք բոլորն էլ, ինչպես կարգն է, կատարել են եպիսկոպոսները: Կրկնում ենք ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԸ:

Աղբյուրը` facebook.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4326 | 0 | 0
Facebook