Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Միասը» Աքսելում կամ կիրակնօրյա գեղեցիկ երաժշտական կատարում

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
17:55, հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ.
«Միասը» Աքսելում կամ կիրակնօրյա գեղեցիկ երաժշտական կատարում
    

    
    
Այսօր՝ Նիդերլանդներում հունիս ամսվա վերջին կիրակին է, կամ այստեղի չափորոշիչներով ամռան առաջին կիրակին: Քանի օր է Նիդերլանդների համար անսովոր չոր եղանակներ են, իսկ դա նշանակում է, որ անձրև չկա ու չկա: «Նիդերլանդական օրագիրն» Աքսել քաղաքում է, Աքսել...Հուշում է՞ այս անունը ձեզ մի բան, ծանոթ է չէ՞, եթե ոչ ուրեմն պետք չէ ծանոթ համադրություն փնտրել...

    

Ամենակարևորը կանգնած ենք «Միաս» ռեստորանի դիմաց: Թեև «Միասն» էլ է ծանոթ անուն, բայց այստեղ ևս հայկականի հետ համադրություն պետք չէ փնտրել: Պարզապես Իտալիայից եկած երաժիշտ Մարկ Անտոնիո Ֆավորիտոն հրաշալի համագործակցել է Տերնեուզեն քաղաքի դպրոցի երաժշտության ուսուցիչ Հերմանի հետ և Լատինոամերիկյան երկրների երաժշտության մոտիվներով հետաքրքիր իմպրովիզներ են անում: ՈՒ հանգստյան այս օրը որոշեցինք լինել նրանց հետ՝ ձեզ էլ մասնակից դարձնելով: Հայկականի հետ միակ համադրությունը «Միասի» տնօրենի ջերմ ընդունելությունն ու հյուրասիրությունն էր, նաև երաժիշտների պատրաստակամությունը Հայաստան այցելելու:

Մնացածը՝ ծովի մաքրությամբ ու ներվեր հանգստացնող երաժշտությունը դիտեք տեսաերիզում: Եթե գնահատում եք երաժիշտների կատարումները մի վարանեք հավանել: Նրանք անշուշտ սպասում են ձեր գնահատականներին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3015 | 0 | 0
Facebook