Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մերիին Պավարոտտի հետ համեմատելն ուղղակի անմտություն է

Մթնշաղ
Հեղինակ`
Մթնշաղ
10:53, ուրբաթ, 05 ապրիլի, 2013 թ.
Մերիին Պավարոտտի հետ համեմատելն ուղղակի անմտություն է
     Նորահայտ հրաշալի երգչուհի` Մերի Մնջոյանը, գրեթե բոլորի ուշադրության կենտրոնում է, այժմ նա ամենաքննարվող երգչուհիներից է: Հատկապես բուռն քննարկումների տեղիք տվեց այն լուրը` ըստ որի Մերին պետք է երգեր, ռեստորաններից մեկում: Ոմանք չարախնդում էին այդ փաստից, ոմանք շտապում արդարացնել նրան, նշելով, որ ռեստորաններում երգել են` Պավարոտտիից մինչև Սելին Դիոն: Այո, ռեստորանում երգելն ամենևին ամոթ բան չէ և իրոք այդ գերաստղերը ևս երգել են ռեստորաններում: Բայց չպետք է մոռանալ, որ դրանք ընդամենը օրինակներ են, այլ ոչ համեմատություններ: Սակայն գտնվում են մարդիկ, որոնք իրենց թույլ են տալիս ասել, որ եթե Պավարոտտին երգել է, ապա Մերին ևս կարող է երգել:
     Հ.Գ.Ես վստահ եմ, որ Մերին այնքան լուրջ մարդ է, որ երբեք լուրջ չի ընդունի այդպիսի խոսակցությունները, որովհետև ինքն էլ լավ գիտի, որ ինքը որքան էլ որ հրաշալի երգչուհի է, միևնույն է համեմատվել մի երգչի հետ, որի առջև խոնարհվել են` Սելին Դիոնը, Բոնոն, Սթինգը.......ուղղակի անիմաստ զբաղմունք կլինի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4529 | 3 | 0
Facebook