Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Odnoklassniki.ru-ի խոշոր բաժնետեր Յուրի Միլների նամակը Ցուկենբերգին

Մթնշաղ
Հեղինակ`
Մթնշաղ
10:26, ուրբաթ, 05 ապրիլի, 2013 թ.
Odnoklassniki.ru-ի խոշոր բաժնետեր Յուրի Միլների նամակը Ցուկենբերգին

Mail.ru-ի, Odnoklassniki.ru-ի եւ ICQ-ի խոշոր բաժնետեր Յուրի Միլների նամակը Facebook սոց. ցանցի սեփականատեր Մարկ Ցուկերբերգին

Սիրելի Մարկ...
     Իմ ապագա թոռնիկը, որը, հարկավ կլիներ իմ անվանակիցը, հավանաբար կտարակուսեր, թե ինչպես odnoklassniki.ru-ի իր պրոֆիլի ընկերները հաշված ժամերի ընթացքում ծվարեցին Ֆեյսբուքի հյուրընկալ գրկում: Փոքրիկ Յուրիկը հավանաբար չի գիտակցի, որ անկախ իր գոյատևման ընթացքի բարդություններից և փակման վտանգից՝ odnoklassniki.ru-ի դաստիարակած սերունդը խոր արմատներ է գցել մարդկության բոլոր բնագավառներում, ներկայացված է պետական և հանրային սեկտորի բոլոր մակարդակներում, արտաքին քաղաքական վեկտորի բոլոր ուղեծրերում և նրա գաղափարական զինանոցը շարունակելու է ուղեկցել մարդկությանը դարեր շարունակ...
     Մարկ... Ես որոշել էի փակել սոցիալական ցանցը՝ համարելով, որ առնվազն առաջիկա երկու հարյուր տարում որևէ քարոզչամեքենա չի կարող չեզոքացնել այն վեհ գաղափարները, որ մենք ներդրել ենք մատաղ սերնդի հոգիներում... Սակայն երեկ ստացա Սոցցանցային արտագաղթերի կանխարգելման միջմոլորակային գրասենյակի Հայաստանյան ներկայացուցչության կողմից ուղարկված սրտաճմլիկ նամակը... Անգամ Google Translate-ի անհոգի թարգմանությունը անզոր էր չեզոքացնելու այն հոգեկան հույզերը, որ նամակի հեղինակը դրել էր գրության հիմքում... Հայկական կայքերում տեսնելով այդ նամակի շուրջ արված մեկնաբանությունները՝ իմ աչքերն արտասուքով լցվեցին, ինչպես այն զորավարինը, որի քաջ զինվորները աննկուն պայքար են մղում մարտադաշտում... Ես հուզվեցի, տեսնելով իմ քաջարի մարտիկների կռիվը ֆեյսբուքյան պատերի տակ... Դա հիասքանչ էր, իմ սերունդը չի ընկրկել անգամ նեղ պահերին...
     Ես որոշեցի անսալ նամակի հեղինակների խնդրանքին և չզրկել odnoklassniki.ru-ի հետևորդներին՝ իրենց մարտադաշտից... Չերազես, Մա՛րկ, ես իմ զինվորներին քեզ չեմ տա... Հակառակ պարագայում նրանք կոչնչացնեն քո ցանցի կայացրած սերունդը հաշված ժամերի ընթացքում...
     Ես հասկացա, որ փակելով odnoklassniki.ru-ն՝ մենք աշխարհը դարձնում ենք միասեռ: Իմ անունը Յուրի է, քո անունը՝ Մարկ: Անգամ մեր անունները պարունակում են հավասար քանակությամբ տառեր: Հավանաբար նախախնամությունը այդպես է սահմանել, որպեսզի սոցիալական ցանցերում ևս ամեն ինչ լինի ներդաշնակ... Արի պահպանենք հավասարակշռությունը և չխժռենք միմյանց...
     Հայրիկին կբարևես...

odnoklassniki.ru-ի սերվերների համար մղվող անխոնջ պայքարի մարտադաշտից՝ քո Յուրի...
    
     Աղբյուր` blog.mediamall.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7935 | 20 | 0
Facebook