Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մաստրիխտի հայ համայնքին էր այցելել քաղաքապետը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
18:17, շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Մաստրիխտի հայ համայնքին էր այցելել քաղաքապետը
    
    
    

    
    
    
ՄԱՍՏՐԻԽՏ, 23-ը հունիսի: Այսօր, սեփական նախաձեռնությամբ Մաստրիխտի «Անի» Հայ Համայնք և Սուրբ Կարապետ եկեղեցի այցելեց Մաստրիխտի Քաղաքապետ Աննամարիա Պենտե Ստրակեն ( (Annemarie Penn-te Strake): Քաղաքապետը ծանոթացավ տեղի հայ համայնքի գործունեությանը, հանդիպեց և ելույթ ունեցավ նրանց առջև՝ բարձր գնահատելով հայ համայնքի դերը Մաստրիխտ քաղաքում: Անի հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը հայկական հուշանվերներ, այդ թվում հայկական խաչքարի մակետ հանձնեց բարձրաստիճան հյուրին: Ջերմ ու անկեղծ զրույցից հետո հանդիպման մասնակիցները լուսանկարվեցին: Վերջում՝ բոլոր հյուրերը համտեսեցին հայկական խոհանոցի ուտեսներ: Մաստրիխտի Քաղաքապետ Աննամարիա Պենտե Ստրակեին անչափ դուր եկան հայկական քաղցրավենիքները:

    

    

    

    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3851 | 0 | 0
Facebook