Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Բուժաշխատողների մասնագիտական տոն.հարցազրույց Զվարթ Ծատուրյանի հետ

16:43, ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
Բուժաշխատողների մասնագիտական տոն.հարցազրույց Զվարթ Ծատուրյանի հետ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հունիսի 21-ին ՝Բուժաշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ «Հույսի Կամուրջ» հ/կ Բերդի մ/ճ «ՄԵԴԻԱ» ակումբի կամավորները այցելեցին Բերդի բժշկական կենտրոն ՝ աշխատակիցներին ՝երեխաների ձեռքով պատրաստած հետաքրքիր բացիկներ և ծաղիկների փոքրիկ փնջեր, ժպիտներ ու ուրախություն բաժանելով, հայտնեցին իրենց երախտագիտությունը ու շնորհակալությունը ՝ նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար, որից հետո զրուցեցին բուժական գծով փոխտնօրեն, ինֆեկցիոնիստ, մանկաբույժ Զվարթ Ծատուրյանի հետ:

1.Ինչո՞ւ ընտրեցիք հենց բժշկի մասնագիտությունը: Արդյոք ձեր ծնողները և՞ս կողմ էին ձեր ընտրությանը:

Բժշկի մասնագիտությունը ընտրել եմ դեռ վաղ տարիքից.ունեցել եմ քույրիկ, ով մեկ տարեկան հասակում մահացել է ինֆեկցիոն բաժանմունքում և հենց այդ պահից ցանկացել եմ դառնալ բժիշկ ՝ հատկապես մանկաբույժ: Սովորել եմ Մանկաբուժական ֆակուլտետում և, երևի, ճակատագրի բերումով դարձել եմ ինֆեկցիոնիստ:

Ծնողներս խիստ դեմ չէին իմ ընտրությանը, բայց չեմ էլ կարող ասել, որ կողմ էին.նրանք թույլ են տվել, որ ես ինքս ընտրեմ իմ մասնագիտությունը:

2.Ըստ ձեզ ինչ անձնային և մասնագիտական հատկանիշներով պետք է օժտված լինի բժիշկը:

Բժշկի մասնագիտությունը ամենամարդասիրական մասնագիտությունն է և յուրաքանչյուր բժիշկ պետք է օժտված լինի ամենավեհ արժեքներով ՝ հատկապես մանկաբույժը, որովհետև մենք գործ ունենք հիվանդ երեխայի հետ:

Առհասարկ, բժիշկը պետք է իր մասնագիտության և իր հիվանդների նկատմամբ ունենա շատ մեծ սեր և նվիրում, պետք է լինի սրտացավ, բարեխիղճ:

3.Գիտենք, որ խիստ հագեցած առօրյա ունեք, խնդրում ենք, որևէ հետաքրքիր դեպք պատմեք, որ հանդիպել եք ձեր աշխատանքային գործունեության ընթացքում:

Անկեղծորեն նշեմ, որ, իրոք, օրս շատ հագեցած է ու գրեթե ամեն օր տպավորիչ իրավիճակներ լինում են: Ուզում եմ պատմել վերջին դեպքը, որը խիստ տպավորվել է.մի քանի օր առաջ 1.3 տարեկան մի երեխա կար ՝ ծայրահեղ ծանր ցնցումային ստատուսով, որ կարելի էր մտածել, որ մենք ՝բժիշկներս, այլևս անելու ոչինչ չունենք ու չենք կարող փրկել երեխայի կյանքը, բայց մեր ջանքերի շնորհիվ երեխան դուրս եկավ այդ վիճակից և մի քանի օր անց, ի ուրախություն բոլորիս, լիովին առողջ վերադարձավ տուն և, վստահորեն կարող եմ ասել, որ ծնողներին հավասար ուրախացել էր ողջ բժշկական անձնակազմը, որովհետև դեպքը, իրոք, բացառիկ էր:

4.Երբևէ ափսոսացե՞լ եք, որ ընտրել եք հենց այս մասնագիտությունը և, եթե բժիշկ չդառնայիք, ուրիշ ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

Երբեք չեմ ափսոսացել և, եթե կրկին ընտրեի մասնագիտություն ՝նորից կընտրեի բժշկի մասնագիտությունը:

5.Ի՞նչ խորհուրդ կտաք այն շրջանավարտներին, ովքեր ցանկանում եմ ընտրել բժշկի բարդ ու պատասխանատու ճանապարհը:

Բժիշկ դառնալու համար առաջին հերթին պետք է աշխատասիրություն, մեծ սեր ու նվիրվածություն դեպի բժշկի մասնագիտությունը: Յուրաքանչյուր ոք, ով ընտրում է այս ուղին պետք է պատրաստ լինի իրեն ամբողջովին նվիրել այս մասնագիտությանը, երբեմն նաև զոհելով անձնականը, ընտանեկանը…

6.Կցանկանա՞ք, որ ձեր երեխաները ևս ընտրեն ձեր մասնագիտությունը: Ինչու

Ոչ, միշտ դեմ եմ եղել, որ երեխաներս ևս ընտրեն այս մասնագիտությունը, որովհետև չեմ ցանկացել, որ նրանք անցնեն այն բարդ ուղին, որով անցել եմ ես, չնայած աղջիկս ընտրել է բժշկի մասնագիտությունը և մեծ սիրով սովորում է .երբեք չի տրտնջում:
    
    
     Հ.Գ.
     «Հույսի Կամուրջ» հ/կ Բերդի մ/ճ-ում գործում է մասնագիտական կողմնորոշման խմբակ, որտեղ երեխաներ հաճախում են ՝սկսած 3 տարեկանից, որպեսզի մասնագիտական ճիշտ կողմնորոշումը սկսվի վաղ տարիքից, երեխաները դեռ մանկուց ճանաչեն տարբեր մասնագիտություններ, բացահայտեն սեփական պոտենցիալը և գտնեն իրենց մասնագիտությունների աշխարհում:


    

Հարցազրույց` Էմմա Քոսակյան, Էմմա Մարդանյան

Ֆոտո ՝ Լիլիթ Ասիլբեկյան, Նունե Նավասարդյան,

Հույսի Կամուրջ հ/կ Բերդի մ/ճ ՄԵԴԻԱ ակումբ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
3839 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ