Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր վանքերն ու բերդերը

Mery Manukyan
Հեղինակ`
Mery Manukyan
17:40, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
Մեր վանքերն ու բերդերը
     Հայաստանը աշխարհի ամենահին և ամենահարուստ պատմություն ունեցող երկրներից մեկն է, որտեղ վանքերը, բերդերը, յուրաքանչյուր քար շնչում է և ապրում: Վանքերի, բերդերի պատերի մեջ հազարամյա պատմության շունչ կա: Հարուստ մշակույթով այս փոքրիկ երկիրը դարերի ընթացում անցել է ամենադժվար փորձությունների միջով, բայց միշտ մնացել է կանգուն ՝ պահպանելով իր ինքնությունը: Մեզ ՝ հայերիս համար համաշխարհայնացման այս դարաշրջանում մշակույթը շատ մեծ դեր է կատարում: Հայաստանի ամբողջ տարածքով սփռված են մեր վանքերը, բերդերը, ամրոցները: Արագածոտնի մարզում, Արարատի մարզում, Արմավիրի մարզում, Գեղարքունիքի մարզում, նույնիսկ Երևանում պատմական հուշակոթողների պակաս չկա:
     Երևանում պետական նշանակության հնագիտական հուշարձան է մ.թ.ա 782 թվականին Վանի թագվորության արքա ՝ Արգիշտի Ա-ի կողմից հիմնադրված Էրեբունի ամրոցը: Շատ ցավալի է, որ այսօր հուշարձանի ընթացիկ վիճակը անմխիթար է: Երևանում մարդկանց շրջանում մեծ հետաքրքրություն է վայելում նաև Ծիծեռնակաբերդ (հնավայր) ամրոցը: Սիրո արմատներ ունի այս ամրոցը: Ըստ ավանդույթի այստեղ ապրել է սիրո աստվածուհի ՝ Աստղիկը, որը ծիծեռնակների միջոցով լուրեր է ուղարկել իր սիրեցյալին ՝ Վահագնին: Ծիծեռնակաբերդը դեռևս լավ ուսումնասիրված չէ: 1967թ-ին Ծիծեռնակաբերդում բացվեց Մեծ եղեռնի հուշահամալիրը, որտեղ յուրաքանչյուր հայ գնում է հարգանքի տուրք մատուցելու: Հայկական լեռնաշխարհը այնքան հարուստ է բերդերով ու հնամենի կոթողներով, որ զբոսաշրջիկները նույնիսկ ունեն իրենց նախընտրելիները: Դրանցից մեկն է Ամբերդը, որը ամենավառ և սկզբունքային գծերով արտահայտված ամրոցներից մեկն է: Այն 10-րդ դարում է հիմնադրվել պատմական Արագածոտն գավառում: Հայաստանը հարուստ է նաև եկեղեցիներով և պատմական վանքերով: Հաղարծինի վանքը, Հաղպատի վանքը, Սանահինի վանքը, Սևանավանքը: Կարելի է շատ երկար թվարկել մշակութային այս մասունքները, որոնք հայի անցյալի ու անցածի խորհրդանիշն են: Դրանք անմնացորդ գանձեր են, որոնք ոչ մի պետություն չի կարող գնել, դրանք մեր ինքնապահպանման խորհրդանիշն են, մեր հոգևոր արժեքների ամբողջությունն են: Հայաստանի ամենագեղեցիկ վանքերից մեկն է կապուտաչյա գեղեցկուհու ՝ Սեանալճի Աղթամար կղզու Աղթամարի վանքը: Աղթամարի վանքը միջնադարյան հոգևոր-մշակութային կենտրոն է, որի գլխավոր կառույցն է Սբ. Խաչ եկեղեցին: Բարձրարվեստ է եկեղեցու զարդանկարներով և արվեստաբանական թեմաներով որմնանկարչությունը, որն իր պատկերագրական համակարգով զգալիորեն նախորդել է Արևմուտքին: Ցանկացած ժողովրդի ներկայի և ապագայի առաջնային պատասխանատուն նրա մշակույթն է: Ճշմարտություն, որ հատկապես անշրջելի է փոքր ժողովուրդնրի համար: Արագընթաց 21-րդ դարը նոր թիրախներ ու խնդիրներ է դնում ազգային պետականության առջև և մեզ համար կենսական նշանակություն ունի պահպանել մշակույթը ՝ վանքերը, բերդերը, եկեղեցիները, մշակութային կոթողները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7986 | 0 | 0
Facebook